Tag Archives: ԱՄՆ

6 մլրդ դոլարի գործարքով Իրանը և ԱՄՆ-ը փոխանակել են բանտարկյալներին

Իրանն ու ԱՄՆ-ն բանտարկյալների փոխանակում են կատարել, որի շրջանակներում 4 տղամարդ և 1 կին, որոնք բանտարկված էին Թեհրանում, վերադարձել են ԱՄՆ։ Վաշինգտոնն իր հերթին ազատ է արձակել ԱՄՆ-ում բանտարկված Իրանի 5 քաղաքացիների։ Այս մասին հաղորդում է BBC-ն։Այս համաձայնության ձեռք բերման համար միջնորդ էր հանդիսացել Կատարը, որը բանակցություններ էր վարում կողմերի հետ 2022 թ․ փետրվարից։ Գործարքի շրջանակներում Հարավային Կորեայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում հեղինակավոր ավտոարտադրողների մոտ13 հազար աշխատակից գործադուլ է անում

ԱՄՆ-ում երեք խոշոր ավտոարտադրող ընկերությունների՝ General Motors-ի, Ford-ի և Jeep-ի գործարանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Պահանջն աշխատավարձերի բարձրացումն է։ Միսսուրիում, Միչիգանում և Օհայում գտնվող գործարաններում գործադուլ է սկսվել միաժամանակ՝ ավտոարտադրողների միացյալ արհմիության 88-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ․ ընկերությունների և աշխատակիցների միջև 4 տարով կնքված պայմանագրերի ժամկետը լրացել է սեպտեմբերի 14-ին։ Գործադուլին մասնակցում է ավտոարտադրության ոլորտի շուրջ 13 հազար աշխատակից։ Արհմիությունում ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը կվերլուծի ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի որոշումը․ Պեսկով

Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանը որոշումներ կայացնում զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նման վերլուծություն կիրականացվի Երևանի հետ երկխոսության արդյունքում։ «Հաշվի առնելով, թե ինչպես Հայաստանը ցանկություն չհայտնեց զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և այժմ հայտարարել է ամերիկացիների հետ զորավարժություններ անցկացնելու ցանկության մասին, հավանաբար, մեզ համար դրանք որոշումներ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ է առգրավել

CBS News-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ է առգրավել արտերկրում կամ նպաստել է դրանց առգրավմանը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր. Ըստ պարբերականի՝ ռուս օլիգարխները տարբեր միջոցներով փորձել են թաքցնել իրենց հարստությունը, սակայն ԱՄՆ դատախազները բացահայտել են պատժամիջոցներից խուսափող ռուսաստանցի մեծահարուստներին։ Ըստ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի՝ ԱՄՆ կառավարությունն ինքնաթիռներ է իջեցրել Շվեյցարիայում և ...

Կարդալ ավելին »

Ընտանիքներով ԱՄՆ ժամանած անօրինական միգրանտների թիվը հասել է նոր ռեկորդի

Օգոստոսին ռեկորդային թվով անօրինական միգրանտներ են ընտանիքներով հատել Մեքսիկա-ԱՄՆ սահմանը։ Այդ մասին հաղորդում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ սահմանապահ ծառայության նախնական տվյալները։ Օգոստոսին սահմանապահները ձերբակալել են ընտանիքներով ԱՄՆ ժամանած առնվազն 91 հազար միգրանտի։ Այս ցուցանիշը գերազանցել է 2019 թվականի մայիսի նախորդ ռեկորդը, երբ մեկ ամսվա ընթացքում սահմանն ապօրինի հատել էր 84 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, սահմանաապահները Մեքսիկայի սահմանին օգոստոսին ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին։ Այդ մասին տեղեկանում ենք Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-յան գրառումից: «Շնորհավորել եմ գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն»,- գրել է նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ...

Կարդալ ավելին »

Միացյալ Նահանգներում կանցկացվի ԱՄՆ-Հայաստան գործարար համաժողով

ԱՄՆ-ում 2023 թվականի սեպտեմբերի 25-ից 29-ը նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԱՄՆ գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը։  Համաժողովին հրավիրվում են մասնակցելու գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներ:  Համաժողովի ընթացքում ԱՄՆ գործարար շրջանակներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային միջավայրը և գործարար հնարավորությունները։  Համաժողովը կանցկացվի Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հետ համատեղ։  Գործարար համաժողովի ընթացքում երկու երկրների գործարար  համայնքների ներկայացուցիչներին կնձեռվի ազատ ձևաչափով շփման հնարավորություն:   ...

Կարդալ ավելին »

Հայ թենիսիստը հաջողությամբ է մեկնարկել ԱՄՆ-ի բաց առաջնությունում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Էլինա Ավանեսյանը (66-րդ ռակետ) հաջող մեկնարկ է ունեցել թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերից մեկում՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը, մեր հայրենակիցը երեք սեթում առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Ալիզե Կորնեի նկատմամբ՝ 6:2, 1:6, 6:4։ Մրցախաղը տևել է 2 ժամ 4 րոպե: Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Ամուլսարի ծրագիրն ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում․ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության իրականացրած աշխատանքներին։ «Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, եւ մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արեւմտյան ստանդարտները։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ամերիկյան ընկերությունների եւ ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։  

Կարդալ ավելին »

ԱՄՆ դեսպանատանն արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացվել. 1 անձի մեղադրանք է առաջադրվել

Տիրան Հասրջյանը ԱՄՆ դեսպանատանը արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու մասին արգելքը: Ըստ մեղադրանքի՝ Տիրան Հասրջյանը բազմազանության ...

Կարդալ ավելին »
ajax-loader