Միացյալ Նահանգներում կանցկացվի ԱՄՆ-Հայաստան գործարար համաժողով

ԱՄՆ-ում 2023 թվականի սեպտեմբերի 25-ից 29-ը նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԱՄՆ գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը։ 

Համաժողովին հրավիրվում են մասնակցելու գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներ: 

Համաժողովի ընթացքում ԱՄՆ գործարար շրջանակներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային միջավայրը և գործարար հնարավորությունները։ 

Համաժողովը կանցկացվի Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հետ համատեղ։  Գործարար համաժողովի ընթացքում երկու երկրների գործարար  համայնքների ներկայացուցիչներին կնձեռվի ազատ ձևաչափով շփման հնարավորություն:  

ԱՄՆ այցի շրջանակներում  նախատեսվում է այցելություն ԱՄՆ-ում «Հայկական գործարար անկյուն», որտեղ նախատեսվում է շրջայց տաղավարներով և ազատ ձևաչափով շփումներ գործարար համայնքների ներկայացուցիչների միջև:

Համաժողովը կանցկացվի Լոս Անջելես և Բըրբանք քաղաքներում։ 

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով։

ajax-loader