Tag Archives: համաժողով

Ալեն Սիմոնյանն Իսպանիայում կմասնակցի ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով: ...

Կարդալ ավելին »

«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ներդրումային համաժողովի գրանցումը բաց է

«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովի պրոֆեսիոնալ մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումը բաց է: Այսօրվանից հիմնական ծրագրի առցանց գրանցումը հասանելի է համաժողովի պաշտոնական կայքում՝ https://forum.ffin.am/: Միջոցառումը, որը կազմակերպել է Freedom Broker Armenia-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին Dvin Music Hall-ում և խոստանում է շրջադարձային լինել ֆինանսական ոլորտում։ Առաջատար բանախոսները կքննարկեն, ...

Կարդալ ավելին »

Անցկացվել է լաբորատոր բժշկության առաջին միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումները և հեռանկարները» խորագրով առաջին միջազգային գիտագործնական երկօրյա համաժողովը, որն ընդգրկեց զեկույցներ, դասախոսություններ, ցուցահանդեսային և մշակութային մաս: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 5-ն անցկացվող այս միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Վրաստանից, ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովին

 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Այդ մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի 4-րդ միջազգային համաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի 4-րդ միջազգային համաժողովին։ Համաժողովի պաշտոնական կայքում հրապարակել է օրակարգը, որի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին բացման խոսքով հանդես կգա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո բացման խոսք կունենան նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ռոբերտա Կասալին։

Կարդալ ավելին »

Երևանում անցկացվել է միջազգային համաժողով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ համատեղ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համատեղ Երևանում օրերս անցկացվել է միջազգային համաժողով, որը կրել է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովին

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության 4-րդ ամենամյա համաժողովին (The Belt and Road Initiative Tax Administration Cooperation Forum- BRITACOF)։ Միջոցառումը համախմբել է նախաձեռնությանն անդամակցող երեք տասնյակ երկրների հարկային մարմինների պատվիրակներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Համաժողովում քննարկվող հիմնական թեմաներն են՝ հարկային ոլորտի ...

Կարդալ ավելին »

Երևանում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» համաժողովը

Հոկտեմբերի 10-ին Dvin Music Hall-ի տարածքում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» ներդրումային եւ ֆինանսական համաժողովը։ Համաժողովը համատեղ կազմակերպում են Freedom Broker Armenia-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Այն նպատակ ունի փոխգործակցության հարթակ ստեղծել պետական մարմինների, բիզնեսի ներկայացուցիչների, լրատվամիջոցների եւ լայն հանրության միջեւ։ Համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի եւ կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։ Լիագումար նիստին կմասնակցեն ՀՀ ...

Կարդալ ավելին »

Միացյալ Նահանգներում կանցկացվի ԱՄՆ-Հայաստան գործարար համաժողով

ԱՄՆ-ում 2023 թվականի սեպտեմբերի 25-ից 29-ը նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԱՄՆ գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը։  Համաժողովին հրավիրվում են մասնակցելու գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներ:  Համաժողովի ընթացքում ԱՄՆ գործարար շրջանակներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային միջավայրը և գործարար հնարավորությունները։  Համաժողովը կանցկացվի Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հետ համատեղ։  Գործարար համաժողովի ընթացքում երկու երկրների գործարար  համայնքների ներկայացուցիչներին կնձեռվի ազատ ձևաչափով շփման հնարավորություն:   ...

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական գործակցության համաժողով

2023 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ: Մասնակցությունը գրանցելու (մինչև օգոստոսի 28-ը), ինչպես նաև օրակարգին և կորեական ընկերությունների ցանկին ծանոթանալու համար կարող եք ...

Կարդալ ավելին »
ajax-loader