Tag Archives: համաժողով

Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական գործակցության համաժողով

2023 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ: Մասնակցությունը գրանցելու (մինչև օգոստոսի 28-ը), ինչպես նաև օրակարգին և կորեական ընկերությունների ցանկին ծանոթանալու համար կարող եք ...

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի Հայ-էմիրաթական գործարար համաժողով

Սեպտեմբերի 18-ին Երևանում կայանալու է Հայ-էմիրաթական գործարար համաժողով: Այն կազմակերպում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվելու են երկու երկրների ներդրումային դաշտերն ու հնարավորությունները, ընկերությունների հաջողված փորձը: Բացի այդ, նախատեսվում են անցկացնել գործարար երկուստեք հանդիպումներ՝ ներդրումների, արտահանման և առևտրի վերաբերյալ:

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի «Գիտության եւ գործարարության օրեր 2023» vը

Դեկտեմբերի 1-2-ը Երեւանում կանցկացվի «Գիտության եւ գործարարության օրեր 2023» միջոցառումը՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների եւ ներդրողների Հայաստանից եւ ամբողջ աշխարհից: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ այս համաժողովի միջոցով իրենց նպատակն է կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ «հզորացնելով արտադրական ներուժը եւ դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը»: «Գիտելիքահենք նախագծերը մնայուն արժեք են պետության համար, եւ ...

Կարդալ ավելին »

600 սփյուռքահայ երիտասարդ ավելի քան 50 երկրներից Հայաստանում են` մասնակցելու Ազգային երիտասարդական համաժողովին

Ավելի քան 50 երկրներից  18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ՝ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից,  «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո Հայաստանում են. մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  համաժողովը  կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից և կտևի մինչև օգոստոսի 3-ը ներառյալ: Համաժողովին հրավիրված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից:              Սփյուռքի ...

Կարդալ ավելին »

WCIT․ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2024-ին կանցկացվի Երևանում

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) 2024 թվականին կհյուրընկալվի ՀՀ մայրաքաղաք Երևանում: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն, 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նա հիշեցրել է, որ համաշխարհային այս մեծ իրադարձությունը Երևանը հյուրընկալել է նաև 2019 թվականին:

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվի Խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համաժողով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով ԱՍՀ նախարարության և Բրիտանիայի «Երեխաների խնամք» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախկինում ստեղծված սերտ համագործակցության արդյունքն է. տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից։ 2023 թվականի հունվարին նախարար Մկրտչյանի հրավերով խնամատարության մասին պատմող «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման շրջանակում ...

Կարդալ ավելին »

2500 փորձագետ կմասնակցի II Եվրասիական տնտեսական համաժողովի ծրագրին

Իշխանությունների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների ավելի քան 2500 ներկայացուցիչներ կմասնակցեն II Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրին, որը կանցկացվի մայիսի 24-25-ը Մոսկվայում։ Իրադարձության օպերատորն է «Ռոսկոնգրես» հիմնադրամը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Բացի եվրասիական հնգյակի` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնություն ներկայացուցիչներից, համաժողովի միջոցառումներին կմասնակցեն բանախոսներ Չինաստանից, Հարավային Աֆրիկայից, Ուզբեկստանից, Նիկարագուայի Հանրապետությունից, Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունից, Ինդոնեզիայի ...

Կարդալ ավելին »

Բաց ֆինանսների թեմայով համաժողով՝ Երևանում

Երևանում մայիսի 23-ին տեղի կունենա «Empowering the future of finance and open banking» համաժողովը, հայտնում են Կենտրոնական բանկից: Համաժողովի բացմանը ելույթով հանդես կգա ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Համաժողովի կմասնակցեն բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական եւ ներդրումային ընկերությունների, ՀՀ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ՀՀ-ում թվային օրակարգի գծով աշխատանքների իրականացման համար պատասխանատու գործակալության ներկայացուցիչներ: Համաժողովը կբացվի ժամը ...

Կարդալ ավելին »
ajax-loader