Երևանում կանցկացվի Հայ-էմիրաթական գործարար համաժողով

Սեպտեմբերի 18-ին Երևանում կայանալու է Հայ-էմիրաթական գործարար համաժողով: Այն կազմակերպում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը:

Միջոցառման ընթացքում ներկայացվելու են երկու երկրների ներդրումային դաշտերն ու հնարավորությունները, ընկերությունների հաջողված փորձը:

Բացի այդ, նախատեսվում են անցկացնել գործարար երկուստեք հանդիպումներ՝ ներդրումների, արտահանման և առևտրի վերաբերյալ:

ajax-loader