Երևանում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» համաժողովը

Հոկտեմբերի 10-ին Dvin Music Hall-ի տարածքում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» ներդրումային եւ ֆինանսական համաժողովը։

Համաժողովը համատեղ կազմակերպում են Freedom Broker Armenia-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Այն նպատակ ունի փոխգործակցության հարթակ ստեղծել պետական մարմինների, բիզնեսի ներկայացուցիչների, լրատվամիջոցների եւ լայն հանրության միջեւ։

Համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի եւ կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։ Լիագումար նիստին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի, տեղական եւ արտասահմանյան բիզնեսների եւ ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում նախատեսվում է նաեւ երեք պանելային քննարկում՝ «Ընկերությունների ներգրավումը կապիտալի շուկա», «Ներքին ներդրողի զարգացում», «Թվայնացումը՝ որպես ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային գործոն»։

ajax-loader