ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ է առգրավել

CBS News-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ է առգրավել արտերկրում կամ նպաստել է դրանց առգրավմանը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր.

Ըստ պարբերականի՝ ռուս օլիգարխները տարբեր միջոցներով փորձել են թաքցնել իրենց հարստությունը, սակայն ԱՄՆ դատախազները բացահայտել են պատժամիջոցներից խուսափող ռուսաստանցի մեծահարուստներին։

Ըստ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի՝ ԱՄՆ կառավարությունն ինքնաթիռներ է իջեցրել Շվեյցարիայում և Մերձավոր Արևելքում, ձերբակալել է մաքսանենգների Իտալիայում, Գերմանիայում և Լատվիայում՝ ցույց տալով, որ «թաքնվելու տեղ չկա»։

Անցյալ տարի Ֆիջիում ԱՄՆ արդարադատության նախարարությունն առգրավել է 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, որը պատկանում է ռուսաստանցի օլիգարխ Սուլեյման Քերիմովին, այնուհետև Իսպանիայում ձերբակալվել է օլիգարխ Վիկտոր Վեկսելբերգին պատկանող 90 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը։ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից առգրավվել է նաև 350 միլիոն դոլարանոց Boeing ինքնաթիռ և 60 միլիոն դոլարանոց Gulfstream ինքնաթիռ։

ajax-loader