Tag Archives: ԱՄՆ

ԱՄՆ դեսպանատանն արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացվել. 1 անձի մեղադրանք է առաջադրվել

Տիրան Հասրջյանը ԱՄՆ դեսպանատանը արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու մասին արգելքը: Ըստ մեղադրանքի՝ Տիրան Հասրջյանը բազմազանության ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ ՄԶԳ-ի նոր ծրագրով սոցիալական պաշտպանության ոլորտում կիրականացվեն մի շարք նախագծեր

Երևանում մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը՝ միտված սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող  հարցերին:  20 միլիոն դոլար արժողությամբ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» հնգամյա ծրագիրն իրականացվում է «Դիմոքրասի Ինթերնեյշնլի» կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ գործընկերների հետ անմիջական համագործակցությամբ:  Ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականությունը մատնանշելու համար միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ...

Կարդալ ավելին »

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ԱՄՆ-ում առանձնազրույց է ունեցել գեներալ Մարկ Միլլիի հետ

Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը:

Կարդալ ավելին »

ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալին և ռազմաօդային ուժերի շտաբի պետին

ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների ...

Կարդալ ավելին »

ԳՇ պետն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Երասխում կառուցվող գործարանի տարածքում երկու երկրների դրոշների առկայության փաստը։ «ԱՄՆ-ն կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը, որը կարող է վտանգել որևէ քաղաքացիական անձի։ Մենք հայտարարել ենք, որ լուրջ մտահոգություն ունենք այդ առումով։ Մենք կոչ ենք անում, որ զորքերը երկու կողմերից հայելաձև հետ քաշվեն, որպեսզի նվազի նման միջադեպերի հավանականությունը, և հույս ունենք, որ կողմերը կարող են համաձայնության հասնել ...

Կարդալ ավելին »

Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Երասխում հայ-ամերիկյան ներդրմամբ կառուցվող  մետաղաձուլարանի շինհրապարակում բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները․ կառուցվող գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները, չեն պատրաստվում որևէ տեղ հեռանալ։ Դրոշների բարձրացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան ...

Կարդալ ավելին »

Բայդենը միջոցառման ժամանակ սայթաքել և ընկել է բեմի վրա (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլորադո նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ դիպլոմներ հանձնելիս սայթաքել է և ընկել։ Այd մասին հաղորդում է BBC-ն: ԱՄՆ ամենատարեց գործող նախագահը, 80-ամյա Ջո Բայդենին օգնել են ոտքի կանգնել: Նախագահը մոտ մեկուկես ժամ ոտքի վրա կանգնած սեղմել էր 921 շրջանավարտ կուրսանտներից յուրաքանչյուրի ձեռքը։ Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը հայտնել է, որ նախագահը լավ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կառուցողական հանդիպում է ակնկալում Քիշնևում

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը կառուցողական կլինի՝ բանակցային սեղանին առկա խնդիրների խաղաղ կարգավորման տեսանկյունից։ Այդ մասին ասվում է պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։ «Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Վերջերս մեր գոհունակությունը հայտնեցինք ...

Կարդալ ավելին »

Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում

Հայաստանի կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատելը՝ բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ կառուցելու նպատակով։ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում ...

Կարդալ ավելին »
ajax-loader