Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը: