ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական ...
Կարդալ ավելին »Tag Archives: գլխավոր շտաբ
Իտալիայի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն եւ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նշենք, որ մինչ այդ իտալացի զինվորականը հանդիպել է պաշտպանության նխարար Սուրեն Պապիկյանի հետ: Նրանք քննարկել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարն ընդգծել ...
Կարդալ ավելին »ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ԱՄՆ-ում առանձնազրույց է ունեցել գեներալ Մարկ Միլլիի հետ
Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը:
Կարդալ ավելին »ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կենտրոնական հավաքակայանում ծանոթացել է զորակոչի աշխատանքներին
Ամառային զորակոչին ընդառաջ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Էդվարդ Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ...
Կարդալ ավելին »