ԱՄՆ-ն կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Երասխում կառուցվող գործարանի տարածքում երկու երկրների դրոշների առկայության փաստը։

«ԱՄՆ-ն կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը, որը կարող է վտանգել որևէ քաղաքացիական անձի։ Մենք հայտարարել ենք, որ լուրջ մտահոգություն ունենք այդ առումով։ Մենք կոչ ենք անում, որ զորքերը երկու կողմերից հայելաձև հետ քաշվեն, որպեսզի նվազի նման միջադեպերի հավանականությունը, և հույս ունենք, որ կողմերը կարող են համաձայնության հասնել դա անելու հարցում»,- երեկ ասել է նա «Լուրեր»-ի եթերում՝ ԱՄՆ-ը հաստատակամ է ԼՂ-ում ապրողների իրավունքների և անվտանգության ապահովման հարցում թեմայով Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ:

Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում հունիսի 20-ին բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները, որպեսզի այն զսպիչ գործոն դառնա Ադրբեջանի համար՝ գործարանի ուղղությամբ կրակոցները դադարեցնելու համար:

ajax-loader