«JAVA-Ծրագրավորման հիմունքները» կօգնի հայերենով ծրագրավորում սովորողներին

DataArt-ի հայաստանյան գրասենյակում մայիսի 21-ին տեղի կունենա «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած «JAVA-Ծրագրավորման հիմունքները» գրքի շնորհանդեսը: Հրատարակչության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ գրքի հեղինակ Կարո Հակոբյանը տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ և իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։

FB_IMG_1715842030561.jpg (41 KB)

Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝ օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը և լեզուն, ինչպես նաև ծրագրավորման մտածելակերպը, տրամաբանությունը, մեթոդիկան։ Ուստի, այն օգտակար է նաև նրանց համար, ովքեր ծրագրավորում կամ ցանկանում են ծրագրավորել մեկ այլ լեզվով։

Գրքից օգտվելու համար պարտադիր չէ ծրագրավորման մասին ունենալ նախնական գիտելիքներ։

Գիրքը նախատեսված է ուսանողների, ավագ դպրոցի և կրթական այլ համակարգերի աշակերտության, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինքնուրույն՝ առանց հավելյալ օժանդակության։

 «ԷդիթՊրինտ» հրատարակչությունընախաձեռնելէնոր «IT գրադարան» շարքորըմիտվածէ 21-րդդարիամենապահանջվածուամենաբարձրվարձատրվողմասնագիտությանհիմնավորուսումնասիրմաննույուրացմանը։

ajax-loader