Վաճառեք կամ կարգելենք․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է TikTok-ի օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսը քայլեր է ձեռնարկում TikTok սոցիալական ցանցի նկատմամբ։ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մի օրինագծի, որի համաձայն՝ ByteDance չինական կոնցեռնը վեց ամսվա ընթացքում պետք է վաճառի սոցցանցի ամերիկյան բաժինը։ Հակառակ դեպքում այն կարգելվի ԱՄՆ-ում։ Հանրապետական պատգամավոր Սթիվեն Սքալիզը TikTok-ի վերաբերյալ որոշումն անվանել է «ազգային անվտանգության կարեւորագույն հարց»։

Առայժմ, սակայն, պարզ չէ, թե կաջակցի՞ արդյոք օրինագծին ԱՄՆ Սենատը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պատրաստ է ստորագրել օրենքը։

ԱՄՆ-ում սոցցանցին մեղադրում են Չինաստանի կառավարությանը մոտ լինելու եւ օգտատերերի անձնական տվյալների անօրինական օգտագործման մեջ։ TikTok-ի մենեջմենթը հերքում է բոլոր մեղադրանքները։ ԱՄՆ-ում սոցցանցից օգտվում է 170 մլն մարդ՝ երկրի մոտ կեսը։ Վեճը պլատֆորմի շուրջ կարեւոր թեմաներից մեկն է նախընտրական պայքարում։ Երկու կուսակցությունների պատգամավորները տեղեկացնում են զայրացած երիտասարդների բազմաթիվ զանգերի մասին, որոնք դեմ են օրինագծին։

ajax-loader