99 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ում Tesla-ի պահեստամասերի առաջին գործարանը կառուցելու համար

Թայվանական Hota ավտոպահեստամասերի արտադրողը, որը բաղադրիչներ է մատակարարում Tesla-ին, 99 միլիոն դոլար է ներդնում իր առաջին գործարանը Ասիայից դուրս՝ ԱՄՆ-ում կառուցելու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը։

«Քանի որ կորոնավիրուսի տարիները և ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը վերափոխեցին գլոբալիզացիոն գործընթացները և ստեղծեցին մատակարարման տարածաշրջանային շղթաներ, մենք կրկին մտածեցինք ԱՄՆ-ում ավելի մեծ ներդրումների մասին»,– ասել է Hota-ի նախագահ Դեյվիդ Շենը:

Նոր արտադրական կենտրոնի կառուցման պատճառներից է նաև Հյուսիսային Ամերիկայի հաճախորդների համար մատակարարման ուղիները կրճատելու ցանկությունը, որոնց բաժին է ընկնում Hota-ի արտադրանքի վաճառքի մոտ 60%-ը, և ամերիկյան էլեկտրական մեքենաների արդյունաբերության աճող գրավչությունը:

Ընկերությունը գործարանի շինարարությունը կսկսի 2024-ի սկզբին Սանտա-Թերեզայում՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի մոտ: Տեղական իշխանությունները ընկերությանը կտրամադրեն 3 միլիոն դոլարի ֆինանսավորում և լրացուցիչ հարկային արտոնությունների հնարավորություններ:

ajax-loader