Tag Archives: Հայաստան

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո վարկ

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: Պայմանագիրը վավերացնելու նախագիծն ընդունվել է ԱԺ նիստում՝: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն. եվրո գումարի չափով վարկ՝ աջակցելու կայուն ...

Կարդալ ավելին »

Աշխատանքային հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ

 Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը նախաձեռնեց աշխատանքային հանդիպում, որի ընթացքում միության անդամ ընկերությունների ներկայացուցիչները քննարկեցին անելիքները, առաջիկա ծրագրերը։ Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ կարծիքների փոխանակման, դիտարկումների և առաջարկների հանրագումարում կձևավորվեն միջոցառումների օրակարգային թեմաները։ Միության՝ կառավարության և հասարակայնության հետ կապերի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ միության համաժողովի անցկացումը կառավարության և միջազգային կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել  Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից ...

Կարդալ ավելին »

USAID-ը լրացուցիչ 33 մլն դոլար կներդնի Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում։ Այդ մասին ասվում է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի տեսաուղերձում։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականից գործակալությունը կրկնապատկել է իր ներդրումները Հայաստանի տնտեսությունում։ «Դա ներառում է կանանց և երիտասարդների վերապատրաստում աշխատավայրում՝ նոր տնտեսության մեջ նրանց ավելի մրցունակ դարձնելու նպատակով, աշխատանք ՀՀ կառավարության հետ՝ նոր նորմատիվ ակտերի ընդունման ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանն առաջին անգամ Հայաստանում ռազմական կցորդ է նշանակել

Հնդկաստանը ռազմական կցորդներ է ուղարկում 10 նոր երկրներ, առաջին անգամ Հայաստանում կնշանակվի ռազմական ներկայացուցիչ, հիմնական ուշադրությունը աֆրիկյան երկրների վրա է։ Այս մասին հայտնում է PTI-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ըստ հրապարակման՝ բարեփոխումն իրականացվում է, ի թիվս այլ բաների, «օպտիմալացնելով» բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների թիվը դիվանագիտական ​​մեծ առաքելություններ ունեցող երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Այժմ Դելին 15-16 ռազմական ...

Կարդալ ավելին »

Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․ Ֆրանսիայի դեսպան

Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։ X-ի իր միկրոբլուգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին։ «Անվտանգային և մարդասիրական իրավիճակ- Հայաստանի տարածքային ամբողջականություն- Ֆրանսիայի բժշկական օգնություն- Ապակենտրոնացված համագործակցություն»,- գրել է դեսպանը՝ կից հրապարակելով ՀՀ քարտեզը։

Կարդալ ավելին »

Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4000 դոլարի

Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականին 3.6 հազար դոլարից հասել է 4 հազար դոլարի: Ընդ որում, արտաքին պարտքից մեկ շնչի հաշվով պարտքի բեռը պահպանվել է 2.2 հազար դոլարի մակարդակում, մինչդեռ, ներքին պարտքից շարունակել է աճել՝ 1.4 հազար դոլարից մինչեւ 1.8 հազար դոլար: Ընդ որում, բեռի աճը դիտվել է Հայաստանի բնակչության թվի տարեկան 2%–ով կամ 53,4 հազար մարդով ...

Կարդալ ավելին »

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 4,2%-ով

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2024թ. հունվար-փետրվարին կազմել է 1 648.9 մլն կվտ/ժամ՝ անկման արագացմամբ՝ անցյալ տարվա 0,2% – ից մինչև ներկայիս 4,2%: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Մասնավորապես, հունվար-փետրվարին ՀԷԿ – երն ավելացրել են արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը տարեկան 12,6% – ով ՝ մինչև 192 մլն կվտ/ժամ, ԱԷԿ – ը՝ 0,6% – ով ՝ մինչև 625,7 մլն կվտ/ժամ, իսկ ...

Կարդալ ավելին »

37%-ով ավելացել է Հայաստանի մետալուրգիական արտադրության ծավալը

Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2024թ. հունվար-փետրվարին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 37%-ով (նախորդ տարվա 31% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Մասնավորապես, Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության աճը կազմել է 52,7 տոկոս  (նախորդ տարվա 36,1 տոկոս անկումից)՝ կազմելով 52,6 հազար տոննա։ Ցինկի խտանյութի արտադրության տարեկան դինամիկան  նույնպես ծավալվել է 17,3% անկումից դեպի 5,2% աճ՝ այս տարվա հունվար-փետրվարին կազմելով ...

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ

2024-ի մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: Ընթացիկ տարվա մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից: Մարտի ընդհանուր այցելությունների առյուծի բաժինը՝ 42%-ը հենց ռուսաստանցի այցելուներն են: Մարտի այցելությունների թվով երկրորդը Վրաստանն է՝ 14%, որին հաջորդում են այցելություններն Իրանից՝ 8%:

Կարդալ ավելին »
ajax-loader