Tag Archives: Հայաստան

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով

Հայաստանը ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (90 կգ): Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի Սոչի քաղաքում: Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում դեռևս ոչ մի ձյուդոիստ  մասնակից չունի:

Կարդալ ավելին »

Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում գործակցության հնարավորությունները

Ռիյադում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՍԱ այցի շրջանակներում։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին: Արձանագրելով, որ երկու երկրներն այս ոլորտում «խոսում են նույն լեզվով»՝ ...

Կարդալ ավելին »

Freedom House-ը նշել է Հայաստանում տեղեկատվության վերահսկման՝ հետ կանչված փոփոխությունները

Տարեսկզբին Հայաստանի արդարադատության նախարարությունը փոփոխություններ է մտցրել, որոնք գրեթե ամբողջությամբ պետական ​​վերահսկողություն են սահմանում պատերազմի ժամանակ հեռուստատեսության, սոցիալական ցանցերի և համացանցի նկատմամբ, ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության«Nations in Transit 2024» տարեկան զեկույցում։ «Չնայած փոփոխությունները հետ են կանչվել քննադատության ալիքից հետո, սակայն դրա պաշտոնական պատճառը ենթադրում է, որ կառավարությունը կվերադառնա այս հարցի քննարկմանը Հայաստանի Անվտանգության խորհրդի կողմից ազգային անվտանգության նոր ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID

Ամերիկայի միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ: Տեղեկագրի մեջ նշվում է, որ Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումն ու պաշտպանելու մարդու իրավունքները։ Աջակցությունտեղահանվածանձանց ԱՄՆ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի թիմը Եգիպտոսում անցկացվող ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթի եզրափակչում է

Եգիպտոսի Լուքսոր քաղաքում ապրիլի 14-19-ը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի բարձր հովանու ներքո անցկացվում է «ICPC (Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ) համաշխարհային եզրափակիչ 2023» միջոցառումը, որը համարվում է ծրագրավորման ոլորտում համալսարանական ամենահեղինակավոր մրցույթը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը։ Մրցույթին մասնակցած աշխարհի 3400 համալսարաններից եզրափակիչ փուլ է անցել 111 երկրներ ներկայացնող 131 թիմ (2500 մասնակից), որոնց թվում է նաև ...

Կարդալ ավելին »

Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 79 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հ            ովհաննիսյանը ...

Կարդալ ավելին »

Սիլիկոնյան հովտում Հայաստանը տեխնոլոգիական կցորդի գրասենյակ կբացի

Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ նման գրասենյակի բացումը թույլ կտա Հայաստանին կիրառել գլոբալ տեխնոլոգիական ռեսուրսներ։ «Դա հնարավորություն կընձեռի խթանել միջազգային համագործակցությունը, արագացնել ինովացիոն կենտրոնի զարգացումը եւ թույլ կտա Հայաստանին դիրքավորվել որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խաղացող»,- ընդգծել է նախարարը: ՀՀ վիճակագրական կոմիտեի ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են գործակցության ընդլայնման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը և Ղազախստանը գործակցության փաստաթղթեր են ստորագրել

Հայաստանը և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ղազախստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը և քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագիրը ստորագրել են ...

Կարդալ ավելին »

Առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Հայաստանի ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծի, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջարկել է հանձնաժողովի փոխնախագահ, ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Բաքոյանն օրենքում փոփոխությունը պայմանավորում է եզդի ժողովրդի հանդեպ տեղի ...

Կարդալ ավելին »
ajax-loader