Սիլիկոնյան հովտում Հայաստանը տեխնոլոգիական կցորդի գրասենյակ կբացի

Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ նման գրասենյակի բացումը թույլ կտա Հայաստանին կիրառել գլոբալ տեխնոլոգիական ռեսուրսներ։

«Դա հնարավորություն կընձեռի խթանել միջազգային համագործակցությունը, արագացնել ինովացիոն կենտրոնի զարգացումը եւ թույլ կտա Հայաստանին դիրքավորվել որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խաղացող»,- ընդգծել է նախարարը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2023 թվականին ապահովել է 883.2 մլրդ դրամի հասույթ (ավելի քան 2.2 մլրդ դոլար), ինչը 54.8% – ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։

ՏՀՏ-ում գերիշխող հատվածն, ավանդաբար, ծառայություններն են՝ 68.6% մասնաբաժնով (2022թ. 77.7% – ի դիմաց) կամ 606.2 մլրդ դրամով՝ տարեկան 36.7% աճով։ Ծառայությունների առյուծի բաժինը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) հատվածին՝ 449.1 մլրդ դրամ, ինչը 52.4%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, ՏՀՏ արտադրական հատվածի մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում նվազել է 0,5% – ից մինչև 0,1%, իսկ հասույթի ծավալը նվազել է 63,8%- ով’ մինչև 972.1 մլն դրամ:

ajax-loader