Tag Archives: վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ անկախության համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարը փաստում է  ինքնիշխան և ժողովրդավար պետություն ունենալու գերակա արժեքի մասին, արժեք, որը ...

Կարդալ ավելին »

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին անհրաժեշտ է կրթաթոշակ նշանակել․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին կրթաթոշակ նշանակելու անհրաժեշտություն է տեսնում։ Վարչապետն այս մասին խոսել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ «Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաներին պետք է կրթաթոշակ նշանակել, որպեսզի այնտեղ սովորելու գրավչությունը մեծանա։ Այդ հարցը պետք է լուծել»,- ասաց Փաշինյանը։

Կարդալ ավելին »

Վարչապետը պաշտոնյաներին հորդորեց մերթընդմերթ այցելել տարբեր մարզեր և շփվել մարդկանց հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մերթընդմերթ աշխատել աշխատասենյակներից դուրս և առանց նախապես պլանավորված ծրագրի, ոչ պաշտոնական այցելություններ կազմակերպել երկրի տարբեր բնակավայրեր և շփվել մարդկանց հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մերթընդմերթ աշխատել աշխատասենյակներից դուրս և առանց նախապես պլանավորված ծրագրի, ոչ պաշտոնական այցելություններ կազմակերպել երկրի տարբեր բնակավայրեր և շփվել մարդկանց հետ։ Վարչապետն այս մասին ասաց կառավարության հերթական նիստի ժամանակ։ ...

Կարդալ ավելին »

Մեր նպատակն է՝ չծխեն․վարչապետը հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը ծխելու արգելքի նկատմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը հանրային սննդի կետերում ծխելու արգելքի նկատմամբ: Նա շեշտեց՝ թեպետ օրենքի ուժով արգելվում է  հանրային սննդի վայրերում ծխելը, քիչ չեն դեպքերը, երբ օրենքը խախտվում է: «Մեր նպատակը տուգանքներ գրելը չէ, մեր նպատակն այն է, որ մարդիկ չծխեն: Պետք է պատասխանատվություն դնել նաև սեփականատերերի և աշխատողների վրա, որպեսզի նրանք  թույլ չտան ծխել»,-շեշտեց Փաշինյանը ...

Կարդալ ավելին »

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպմանը մասնակցել են Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ ...

Կարդալ ավելին »

Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին չհամապատասխանի, կքանդենք և նորը կկառուցենք. վարչապետը խիստ հանձնարարական տվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց անձամբ հետևել աշխատանքների ընթացքին, դրանց համապատասխանելիությանը սահմանված ստանդարտներին՝ հիշեցնելով Դեղձուտի դպրոցում նկատած շատ խնդիրների մասին:   Վարչապետ Փաշինյանը, խոսելով դպրոցական գույքի ստանդարտի մասին, նշեց Արարատի մարզի Դեղձուտ համայնքի դպրոց իր այցի մասին: «Սա այն պարզ օրինակներից է, որտեղ այս դահլիճում ամենաոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռևս չեն նշանակում, որ տեղի է ունենում դրանց ...

Կարդալ ավելին »

2023-ին բարձր տնտեսական աճ ապահովելու շատ լավ հնարավորություն ունենք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի շատ լավ հնարավորություն առաջին հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականին նույնպես ապահովել բարձր տնտեսական աճ։ Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։ «Ունենք շատ լավ հնարավորություն առաջիկա  հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականին նույնպես ապահովել բարձր տնտեսական աճ։ Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել կապիտալ ծախսերի իրականացման մեր տեմպին ու որակին։ Ծախսերի մասին խոսելիս՝ երբեք չպետք ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

Կարդալ ավելին »

Չափանիշներին չհամապատասխանող տաքսիները չպետք է օդանավակայանից ուղևոր փոխադրեն. վարչապետ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տրանսպորտի ոլորտում իրականացրած բարեփոխումների մասին։ «Պետք է այս հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ խնդիր է, որևէ զարգացած երկրում նման ...

Կարդալ ավելին »

Մարզերի 80 տոկոսում մարզասրահ և լողավազան չկա․ վարչապետը հանձնարարական տվեց

Հայաստանի մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա, որտեղ մարդիկ կկարողանան այցելել և մարզվել։ Վայոց ձոր և Բերդ խոշորացված համայնք իմ կատարած այցի ընթացքում մենք այդ անհրաժեշտությունը տեղում տեսանք և արդեն հանձնարարել եմ Վայոց ձորում (Եղեգնաձորում և Վայքում), Բերդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader