Վարչապետը պաշտոնյաներին հորդորեց մերթընդմերթ այցելել տարբեր մարզեր և շփվել մարդկանց հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մերթընդմերթ աշխատել աշխատասենյակներից դուրս և առանց նախապես պլանավորված ծրագրի, ոչ պաշտոնական այցելություններ կազմակերպել երկրի տարբեր բնակավայրեր և շփվել մարդկանց հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մերթընդմերթ աշխատել աշխատասենյակներից դուրս և առանց նախապես պլանավորված ծրագրի, ոչ պաշտոնական այցելություններ կազմակերպել երկրի տարբեր բնակավայրեր և շփվել մարդկանց հետ։ Վարչապետն այս մասին ասաց կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Հորդորում եմ, որ մեր պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ ուղղակի առանց ծրագրի վեր կենան ու մտնեն բակեր, մարդկանց հետ խոսեն, որովհետև այնքան հարցեր ի հայտ կգան, որոնք այլ խողովակով դուք չեք գտնի, ոչ մի պաշտոնական այցի ընթացքում դուք չեք տեսնի։

Խնդրում եմ և հորդորում եմ, աշխատանքային օրը կարելի է օգտագործել և աշխատել աշխատասենյակից դուրս՝ ոչ պաշտոնական հագուստով, լրիվ ազատ ռեժիմով, շփվել մարդկանց հետ, մտնել այնտեղ, որտեղ ոչ մեկ չի սպասում ձեզ, չմտնել այնտեղ, որտեղ մեկ տարի է սպասում են և պատրաստվում են»,- ասաց Փաշինյանը։

արչապետն այս մասին ասաց կառավարության հերթական նիստի ժամանակ։

ajax-loader