Tag Archives: պաշտոնյա

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորված է

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ «Հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել ...

Կարդալ ավելին »

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունների հետևանքով 178 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 ...

Կարդալ ավելին »

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

Պարզվել են Փարաքար  համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձը, պաշտոնավարման ընթացքում նպատակ է հետապնդել համայնքին պատկանող՝ Փարաքար համայնքի ...

Կարդալ ավելին »

Կսահմանվեն պաշտոնյաների և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման առանձնահատկությունները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում ընդունել է որոշում, որով ակնկալվում է սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների՝ հրապարակային սակարկություններով օտարման առանձնահատկությունները: Որոշմամբ առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգում լրացնել դրույթներ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման վերաբերյալ: Նախատեսվում է նաև սահմանել՝ պետության սեփականությունը դարձած ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները մեղադրվում են մի շարք ընկերություններից կաշառք ստանալու մեջ. ՔԿ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ ...

Կարդալ ավելին »

6 պաշտոնյաներ կառուցապատողներից 8800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք են ստացել դրական եզրակացություն տալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության,  տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր բացահայտելու մասին։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի ...

Կարդալ ավելին »

28 000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք: ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ...

Կարդալ ավելին »

Կենտրոն համայնքի պաշտոնյաների քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ կաշառք:Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է՝ Կենտրոն վարչական շրջանի վերը ...

Կարդալ ավելին »

Պաշտոնեական կեղծիք և հափշտակություն՝ Տաշիրի համայնքապետարանի պաշտոնյայի կողմից. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ փաստաթղթերի կեղծիք կատարելու, համայնքապետարանի քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկում և «Տաշիրի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տարբեր հաստիքներում 2006-2017 թթ. ընկած ժամա¬նա¬կահատվածում ձևա¬կանորեն աշխատանքի ընդունված և աշխատանքի չհաճախած անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն: ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական ...

Կարդալ ավելին »
ajax-loader