Tag Archives: վարչապետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի և Կատարի էմիրի դիվանի ղեկավարները քննարկել են հարաբերությունների օրակարգի հարցեր

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է տածաշրջանային զարգացումներն ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նշվում է, որ մտքեր ...

Կարդալ ավելին »

Վերջին հինգ տարիներին Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին հինգ տարիներին արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն էականորեն մեծացրել են Հայաստանի տնտեսության պոտենցիալը։ «Վերջին հինգ տարում Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը, բայց այդ պոտենցիալն իրացնելու համար անհարժեշտ են հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,- Ազգային ժողովի ...

Կարդալ ավելին »

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ անունից տրված պաշտոնական ընթրիքին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Կարդալ ավելին »

Հուսանք՝ երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։ Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։ «Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների և բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որը վերաբերվում ...

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Կարդալ ավելին »

Հայ-ֆրանսիական գործակցության զարգացում․ վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Ռիմա Աբդուլ Մալակի այցը Հայաստան և ընդգծել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու ինտենսիվ բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումն ու ամրապնդումը, այդ թվում` մշակույթի: Վարչապետը նշել է, որ ֆրանսիացի նախարարի ...

Կարդալ ավելին »

Մարիամ Փաշինյանն ազատվել է աշխատանքից

Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Վարչապետի դուստրն աշխատում էր Digitain ընկերությունում։ Նա ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարն էր։

Կարդալ ավելին »

2024-ի բյուջեում պաշտպանության ծախսերն 125 տոկոսով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի պետական բյուջեի պաշտպանական ոլորտի ծախսերը էական և առանցքային է համարում։ Փաշինյանն այդ մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։ Վարչապետը նշեց, որ պաշտպանական ծախսերի աճի դինամիկան որևէ կերպ չի հակասում Կառավարության կողմից հայտարարված խաղաղության օրակարգին։ «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի ...

Կարդալ ավելին »

Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի  թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ՝ ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր ...

Կարդալ ավելին »

Լիտվայի վարչապետն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող կենտրոնակայան։ Այդ մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Այսօր Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի կենտրոնակայանում ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։ Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը»,- նշված է գրառման ...

Կարդալ ավելին »
ajax-loader