Tag Archives: վարչապետ

Արթուր Գասպարյանը նշանակվել է ՀՀ ՊՊԾ պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Գասպարյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

Կարդալ ավելին »

Վարչապետը հարգանքի տուրք մատուցեց 2008 թ մարտի 1-ի զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում ծաղիկներ է խոնարհում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ «Հարգանքի տուրք՝ 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին», -տեսանյութին կից գրել է վարչապետը:

Կարդալ ավելին »

Վարչապետը հանդիպել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 22-ի առավոտյան այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման ...

Կարդալ ավելին »

Մեր թիմի մեծ սխալն այն էր, որ հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հարցում չոր հաշվարկների և իր պատասխանատվության մասին։ Փաշինյանն այս մասին խոսեց Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ արձագանքելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ միջին վիճակագրական քաղաքացին, գուցե, ունի հարցերին իր պրիզմայով, իր տեսանկյունից նայելու հնարավորությունը, բայց նաև քաղաքական գործչի կարողությունն այն է, որ չոր հաշվարկներով և էմոցիոնալ դաշտից դուրս գտնվելով՝ ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:  Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, նշելով, որ ՀՀ վարչապետն Ալմաթիում փետրվարի 2-ին կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Կարմեն» ներկայացմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերային ներկայացմանը։ Այդ մասին տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

Պետք է ունենանք Սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, մինչ քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝  Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: ...

Կարդալ ավելին »

Թերի աշխատանքը պետք է ունենա իր հետևանքները․ Մինասյանը՝ վարչապետի մարզային այցերի արդյունքների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով կա՞ն արդյոք հարուցված քրեական վարույթներ։ «Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ այն առումով, որ թերի ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ «Շնորհավորում եմ Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետ դառնալու առիթով։ Ակնկալում եմ հայ-լեհական հարաբերությունների հետագա ամրապնդում երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև սերտ համագործակցություն ԵՄ-ի շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։ Դեկտեմբերի 12-ին Դոնալդ Տուսկը Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրվել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader