Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող կենտրոնակայան։ Այդ մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
«Այսօր Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի կենտրոնակայանում ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։ Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը»,- նշված է գրառման մեջ։
Today, #EUMA Head of Mission Markus Ritter welcomed the Prime Minister of Lithuania Ingrida Šimonytė to the Mission’s Headquarters in Yeghegnadzor. The Prime Minister was accompanied by Armenia’s Minister of Health Anahit Avanesyan and Deputy Foreign Minister Paruyr Hovhannisyan. pic.twitter.com/krmf2po9DY
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) October 20, 2023