Հուսանք՝ երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։ Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։

«Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների և բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որը վերաբերվում է հետևյալին․ Հայաստան-Թուրքիա սահմանը այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար։

Բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել։ Մասնավորապես, մենք վերազինման և վերականգման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և մենք այս առումով արդեն պատրաստ ենք նման զարգացումների։  Հույս ունենք, այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- նշեց Փաշինյանը։

ajax-loader