Մեր նպատակն է՝ չծխեն․վարչապետը հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը ծխելու արգելքի նկատմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը հանրային սննդի կետերում ծխելու արգելքի նկատմամբ:

Նա շեշտեց՝ թեպետ օրենքի ուժով արգելվում է  հանրային սննդի վայրերում ծխելը, քիչ չեն դեպքերը, երբ օրենքը խախտվում է:

«Մեր նպատակը տուգանքներ գրելը չէ, մեր նպատակն այն է, որ մարդիկ չծխեն: Պետք է պատասխանատվություն դնել նաև սեփականատերերի և աշխատողների վրա, որպեսզի նրանք  թույլ չտան ծխել»,-շեշտեց Փաշինյանը և հավելեց՝ խնդիրը ծխող մարդու համար հնարավորինս անհարմար պայմաններ ստեղծելն է:

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե  Ղազարյանն էլ տեղեկացրեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր չնախատեսված վայրերում ծխելու համար կազմվել է ընդհանուր 7 հազար 186 վարչական արձանագրություն, որից 790-ը՝  հանրային սննդի օբյեկտներում:

ajax-loader