Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին կրթաթոշակ նշանակելու անհրաժեշտություն է տեսնում։
Վարչապետն այս մասին խոսել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
«Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաներին պետք է կրթաթոշակ նշանակել, որպեսզի այնտեղ սովորելու գրավչությունը մեծանա։ Այդ հարցը պետք է լուծել»,- ասաց Փաշինյանը։