Tag Archives: վարչապետ

Չափանիշներին չհամապատասխանող տաքսիները չպետք է օդանավակայանից ուղևոր փոխադրեն. վարչապետ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տրանսպորտի ոլորտում իրականացրած բարեփոխումների մասին։ «Պետք է այս հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ խնդիր է, որևէ զարգացած երկրում նման ...

Կարդալ ավելին »

Մարզերի 80 տոկոսում մարզասրահ և լողավազան չկա․ վարչապետը հանձնարարական տվեց

Հայաստանի մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա, որտեղ մարդիկ կկարողանան այցելել և մարզվել։ Վայոց ձոր և Բերդ խոշորացված համայնք իմ կատարած այցի ընթացքում մենք այդ անհրաժեշտությունը տեղում տեսանք և արդեն հանձնարարել եմ Վայոց ձորում (Եղեգնաձորում և Վայքում), Բերդ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն պատրաստ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տարածաշրջանային ապաշրջափակմանը․ վարչապետ

Հայաստանը պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերը անընդունելի են և անհասկանալի։ Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ ...

Կարդալ ավելին »

ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ, կան կալանավորվածներ. վարչապետ

Ավելացված արժեքի հարկի հետվերադարձի գործընթացում տեղի են ունենում խարդախություններ, այս առիթով կան քրեական գործեր, նույնիսկ կալանավորված անձինք, մեծ չափերի գումար արդեն վերականգնվել է պետական բյուջե: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շատ ողջունելի համարեց ավելացված արժեքի հարկի վերադարձի գործընթացը՝ դա համարելով մեծ առաջընթաց տնտեսավարողների հետ փոխհարաբերություններում: Ըստ պատգմավորի՝ դա էապես խթանում է տնտեսավարողների մոտ շրջանառու ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան  կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան   մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին,   Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին: Պարոն ...

Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Այդ մասին հաղորդում է la Repubblica պարբերականը: Բեռլուսկոնին երեք անգամ ընտրվել է Իտալիայի վարչապետի պաշտոնում, հիմնել է «Առա՜ջ, Իտալիա» կուսակցությունը և հեռուստատեսային մի կայսրություն, որն, ըստ la Repubblica-ի, «ավելի քան 20 տարի ձևավորել է ազգային երևակայությունը»: Բեռլուսկոնին նաև որպես պաշտպանյալ է հանդես եկել դատական մի շարք աղմկահարույց գործերում: Իտալիայի ...

Կարդալ ավելին »

Իտալական ներդրումների ծավալները Հայաստանում աճում են. վարչապետը շնորհավորել է Ջորջա Մելոնիին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ:  Ուղերձում, մասնավորապես, ասված է «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։  Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ տարեցտարի աճում ...

Կարդալ ավելին »

Չկա այնպիսի անկլավ, որը ճանապարհային անլուծելի խնդիր կառաջացնի. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է  ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել: Փաշինյանն այd մասին ասել է Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը: «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է կառավարությունը, վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:  

Կարդալ ավելին »

2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկը նախորդ տարվա համեմատ ավելի է 63,1 տոկոսով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2023 թվականի ապրիլին վճարված շահութահարկի տվյալները։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ վարչապետը նշեց, որ 2023 թվականի ապրիլին, որը 2022 թվականի շահութահարկի ավարտական փուլն է, վճարվել է 160,5 միլիարդ դրամ շահութահարկ, որը պատմական ռեկորդ է։ «2022 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարկ վճարողները վճարել են 98,4 միլիարդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader