Travel

Շրի Լանկայի FitsAir-ը Կոլոմբո-Երևան չվերթներ է գործարկել

«FitsAir» ավիաընկերությունը հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Կոլոմբո-Երևան-Կոլոմբո երթուղով չվերթերը: Այդ մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Թռիչքները կիրականացվեն 9 օրը մեկ հաճախականությամբ: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

«ՏաԹևերը»՝ World Travel Awards 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն հաղթել է այս անվանակարգը 2021 թ․-ին։ Այժմ այն մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ: «ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր ...

Կարդալ ավելին »

Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Հայաստան կտեղափոխվեն ՀՀ քաղաքացիներ

ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 16-ին կազմակերպվում է Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների Հայաստան կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից: «Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն մասնակցել է IFTM TOP RESA-2023 զբոսաշրջային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 3-5-ը Փարիզում Հայաստանը մասնակցել է IFTM TOP RESA-2023 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այդ մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն: Կոմիտեն 12 ոլորտի կազմակերպությունների հետ ներկայացրել է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն՝ ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուրպրոդուկտներին, այդ թվում՝ հայկական մշակույթին և համեղ ուտեստներին, որոնք ներկայացված էին տաղավարում: Մասնակից երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: «Փարիզից և Լիոնից դեպի ...

Կարդալ ավելին »

Զբոսաշրջության ռեկորդային աճ՝ Դուբայում. այցերը գերազանցել են նախաքովիդյան ցուցանիշերը

2023-ին Դուբայի զբոսաշրջային արդյունաբերությունը շարունակում է կայուն աճ արձանագրել։ Առաջին կիսամյակում քաղաքն ընդունել է ռեկորդային՝ 8,55 միլիոն այցելուի․ 2019-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 8,36 միլիոն էր։ էմիրությունում նկատվում է զբոսաշրջային հոսքերի աճ՝ տարեկան 20%-ով, ինչը վկայում է Դուբայի՝ որպես աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքներից մեկի կարգավիճակի ամրապնդման մասին, որը համակարգված շարժվում է «Դուբայի տնտեսական ծրագիր 2033»֊ի նպատակների հաջող իրագործմանն ընդառաջ։ Դեպի ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք»

Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր, գրում է «Հետքը»: Հատկանշական է, որ ...

Կարդալ ավելին »

Վրաստանում աճել է զբոսաշրջությունից ստացած եկամուտը

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ, նշված է Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ զեկույցի՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջությունից եկամուտն աճել է 34,7 տոկոսով։ Միայն օգոստոսին զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել է 550 մլն դոլար, այսինքն` տարեկան 5,2 տոկոս աճ։ Ի դեպ, Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը ...

Կարդալ ավելին »

Wizz Air-ի՝ դեպի Հայաստան ոչ բոլոր չվերթերն են չեղարկված. ավիաընկերությանը չի պարզաբանում

Այս պահին Եվրոպայից Հայաստան Wizz Air ավիաընկերության ոչ բոլոր չվերթներն են չեղարկված: Այդ մասին հայտնել է «Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ հավելելով, որ ավիաընկերությունից պարզաբանում չունեն:    «Նշված ավիաընկերության կողմից երեկ ունեցել ենք Դորտմունդ-Երևան թռիչքի չեղարկում, այսօր՝ Լառնակա-Երևան: Ցանկացած չվերթի կարգավիճակի մասին տեղեկությունը մեր կայքում 24/7 ռեժիմով թարմացվում է։ Ունենք և՛ չեղարկումներ, և՛ուշացումներ»,- ասել է նա։   Խոսելով չեղարկումների պատճառների մասին՝ Մողրովյանը ...

Կարդալ ավելին »

«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի չվերթերը

«Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը: Այդ մասին տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից: «Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Ջերմուկի ճոպանուղին կվերանորոգվի

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած Ջերմուկ համայնքի ճոպանուղու վնասված ճոպանի փոխարինման միջոցով կապահովվի Ջերմուկ համայնքի բնակիչների, զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների հանգստի համար անվտանգ և բարեկեցիկ պայմաններ, կվերականգնվի համայնքի ենթակառուցվածքի անխափան գործունեությունը՝ նպաստավոր նախադրյալներ ստեղծելով համայնքում զբոսաշրջության հետագա զարգացման համար, խթանելով զբոսաշրջիկների ներհոսքը դեպի համայնք։ Ըստ այդմ՝  26,856,400 դրամ դրամաշնորհ կտրամադրվի Վայոց ձորի ...

Կարդալ ավելին »
ajax-loader