Travel

Ավելի քան 80 %-ով ավելացել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը

Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել, ինչը 81.2 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 237 հազար 40: Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186: Զգալի ...

Կարդալ ավելին »

Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը

Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը: Այս մասին նշված է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հաղորդագրությունում։ «Հարգելի ՛ հայրենակիցներԱպրիլի 17-ից սկսած՝ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած երկրներից է

Առաջիկա մայիսյան տոներին ռուսաստանցիները հանգստի համար դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Վրաստանը: Այդ մասին ասված է «Ռուսկի ստանդարտ» բանկի հետազոտությունում: «Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS ճանապարհորդությունների կազմակերպման ​​և կոնսիերժ-ծառայությունների մատուցման ընկերության տվյալներով՝ մերձավոր արտասահմանի երկրներում մայիսյան տոների նախաշեմին հարցումների քանակով առաջատար է դարձել Մինսկը։ Պահանջվածությամբ երկրորդ տեղում է Ղազախստանը, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 12-04-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.52%-ով և կազմել 81.51 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.11%-ով և կազմել 85.63 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հին ու նոր օդանավակայանների մարտահրավերները. անվտանգություն, ներդրումներ, աշխատատեղեր, վերագործարկում․ Հետք

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) 2022 թ. իր գործունեության հաշվետվության մեջ անդրադարձել է Հայաստանի մի քանի օդանավակայանների, որոնք չնայած ռազմավարական նշանակության օբյեկտներ են մեր երկրի համար, այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ:   Կապանի օդանավակայանի շահագործումն անվտանգ չէ Կոմիտեն Կապանի «Սյունիք» օդանավակայանի շահագործումը գնահատում է ոչ անվտանգ, ինչը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան սահմանին շատ մոտ գտնվելու հանգամանքով: Ըստ ՔԱԿ-ի՝ այս գնահատականը հիմնված է շահագրգիռ ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսից Երևան ժամանող օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում

Եգիպտական Շարմ էլ Շեյխից Երևան չվերթն իրականացնող եգիպտական AMC ընկերության Boing-737 օդանավը այսօր առավոտյան ստիպված է եղել վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում: Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Քաղավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ ՀՀ տարածքում եղանակային վատ պայմաններ են եղել գիշերը ժամը 02:00-ից սկսած, ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել այլ տեղում: Շուրջ մեկ ժամ պտտվելով Երևանի գլխավերևում, ...

Կարդալ ավելին »

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Վրացական ռազմավարական մայրուղու երկայնքով ծանր տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն արգելվել է ՝ վատ եղանակի պատճառով։ Factor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները հաշվի առնելով՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությունը 2023 թվականի մարտի ...

Կարդալ ավելին »

Մոտ1,67 միլիոն զբոսաշրջիկ է եկել Հայաստան 2022-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի գործունեության 2022թ. հաշվետվությունը։ Կառավարությունից հայտնել են, որ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ «Armenia, ...

Կարդալ ավելին »
ajax-loader