Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Վրացական ռազմավարական մայրուղու երկայնքով ծանր տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն արգելվել է ՝ վատ եղանակի պատճառով։ Factor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները հաշվի առնելով՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությունը 2023 թվականի մարտի 31-ի ժամը 02:15-ից մինչև հետագա ծանուցումը արգելվել է մեծ բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Վրացական ռազմավարական մայրուղին Վլադիկավկազից գլխավոր կովկասյան լեռնաշղթայով տանում է Թբիլիսի՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։

«Կազբեգի-Վերին Լարս»-ը վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով։

ajax-loader