Travel

Մեկնարկել են «Պոբեդա» ավիաընկերության Սոչի-Գյումրի չվերթերը

 «Պոբեդա»ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկել է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։ Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք ...

Կարդալ ավելին »

Քերոբյանը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթի հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Թիմոտի Մինտոյի հետ։ Քերոբյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր։ «Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը»,- գրել է Քերոբյանը։

Կարդալ ավելին »

FlyONE Armenia-ն 79-րդն է 1000 խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով` FlyONE Armenia ավիաընկերությունը 79-րդն է Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Ինչպես վկայում են ՊԵԿ-ի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում FlyONE Armenia ավիաընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել գրեթե 3 միլիարդ դրամի հարկ։ Ցանկում 189-րդ տեղը զբաղեցրել է Flya Arna  ավիաընկերությունը, 212-րդը՝ Air Dilijans-ը, 264-րդը՝ Armenian Airlines-ը, 359-րդը՝ Shirak Avia-ն, 690-րդը՝ Armenian Airwais-ը։

Կարդալ ավելին »

2023-ին Վրաստան ամենաշատն այցելել են ռուսաստանցիները

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան են այցելել ավելի քան 1.14 միլիոն Ռուսաստանի քաղաքացի: Այս ցուցանիշը 47.3%ով ավելի է, քան 2022-ի նույն ժամանակահատվածում։ Այս մասին են վկայում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տվյալները։ Ռուսաստանի Դաշնությունը 2023 թվականի ինն ամսվա ընթացքում Վրաստան այցելությունների թվով առաջատար է։ Զբոսաշրջիկների համար ամենագրավիչը տարվա երրորդ եռամսյակն էր. այս ժամանակահատվածում ռուսաստանցիները Վրաստան են այցելել 571190 անգամ, ինչը 7.2%-ով ավելի ...

Կարդալ ավելին »

Շրի Լանկայի FitsAir-ը Կոլոմբո-Երևան չվերթներ է գործարկել

«FitsAir» ավիաընկերությունը հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Կոլոմբո-Երևան-Կոլոմբո երթուղով չվերթերը: Այդ մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Թռիչքները կիրականացվեն 9 օրը մեկ հաճախականությամբ: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

«ՏաԹևերը»՝ World Travel Awards 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն հաղթել է այս անվանակարգը 2021 թ․-ին։ Այժմ այն մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ: «ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր ...

Կարդալ ավելին »

Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Հայաստան կտեղափոխվեն ՀՀ քաղաքացիներ

ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 16-ին կազմակերպվում է Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների Հայաստան կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից: «Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն մասնակցել է IFTM TOP RESA-2023 զբոսաշրջային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 3-5-ը Փարիզում Հայաստանը մասնակցել է IFTM TOP RESA-2023 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այդ մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն: Կոմիտեն 12 ոլորտի կազմակերպությունների հետ ներկայացրել է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն՝ ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուրպրոդուկտներին, այդ թվում՝ հայկական մշակույթին և համեղ ուտեստներին, որոնք ներկայացված էին տաղավարում: Մասնակից երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: «Փարիզից և Լիոնից դեպի ...

Կարդալ ավելին »

Զբոսաշրջության ռեկորդային աճ՝ Դուբայում. այցերը գերազանցել են նախաքովիդյան ցուցանիշերը

2023-ին Դուբայի զբոսաշրջային արդյունաբերությունը շարունակում է կայուն աճ արձանագրել։ Առաջին կիսամյակում քաղաքն ընդունել է ռեկորդային՝ 8,55 միլիոն այցելուի․ 2019-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 8,36 միլիոն էր։ էմիրությունում նկատվում է զբոսաշրջային հոսքերի աճ՝ տարեկան 20%-ով, ինչը վկայում է Դուբայի՝ որպես աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքներից մեկի կարգավիճակի ամրապնդման մասին, որը համակարգված շարժվում է «Դուբայի տնտեսական ծրագիր 2033»֊ի նպատակների հաջող իրագործմանն ընդառաջ։ Դեպի ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք»

Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր, գրում է «Հետքը»: Հատկանշական է, որ ...

Կարդալ ավելին »
ajax-loader