Travel

Երևան թռչող «Բոինգը» վերադարձել է Շերեմետևո՝ շասսիի հետ կապված խնդիրների պատճառով

Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը, որն ուներ վայրէջքի սարքերի հետ կապված խնդիրներ, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Boeing 737-ը սովորականի պես վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ինքնաթիռի վերադարձի պատճառը եղել է առջևի շասսիի կառավարման սենսորի խափանումը:

Կարդալ ավելին »

Մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի մոտ 2,4 միլիոն

Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման եւ վերահսկողության միջոցների սահմանման անհրաժեշտությունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարկ է նշել, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը և Թունիսը վերացնելու են վիզայի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

Կառավարությունը հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագիծն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թունիսի Հանրապետությունը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ: «Թունիսի Հանրապետությունը հանդիսանում է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի բարեկամ պետություն, որի հետ Հայաստանի Հանրապետությունը ...

Կարդալ ավելին »

FLYONE ARMENIA-ն Ռուսաստանից թռչող լավագույն ավիաընկերությունների ցանկում է․ Forbes

Հայաստանյան FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնվել է FORBES հեղինակավոր պարբերականի ռուսալեզու տարբերակի վարկանիշային աղյուսակում՝ որպես Ռուսաստանից չվերթեր իրականացնող լավագույն ավիաընկերություններից մեկը։     Վարկանիշային աղյուսակում FLYONE ARMENIA-ն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ ետևում թողնելով այնպիսի ավիացիոն հսկայի, ինչպիսին է Turkish Airlines ավիաընկերությունը։ Ռուսաստանյան FORBES-ի այս վարկանիշը կազմվել է ռուսաստանյան խոշորագույն AVIASALES ընկերության հետ համատեղ։ Վարկանիշային աղյուսակը կազմելու համար դիտարկվել է 38 ընկերություն, որոնցից ...

Կարդալ ավելին »

Flyone Armenia-ն ձեռք է բերել Gulfstream G450 բիզնես դասի օդանավ

Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ն ներդնում է բիզնես ավիացիայի առաջին օդանավը Հայաստանում․ սրանով ավիաընկերությունը դառնում է առաջինը, ով կարող է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին: Gulfstream G450-ը՝ ընկերության նավատորմի մանրակրկիտ ընտրված նորեկը, բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն հարմարավետությամբ։ Շատ փորձագետների կարծիքով, Gulfstream G450 օդաչուների խցիկը լավագույններից ...

Կարդալ ավելին »

Երևանի և Ստավրոպոլի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կգործարկվի

Armenia Airways ավիաընկերությունը 2023 թվականի դեկտեմբերից կսկսի ուղիղ չվերթեր իրականացնել Ստավրոպոլի և Երևանի միջև։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ: Այդ մասին հաղորդվում է Ստավրոպոլի օդանավակայանի Telegram ալիքում։ «Armenia Airways» ավիաընկերությունն սկսել է տոմսերի վաճառքը դեպի Հայաստանի մայրաքաղաք չվերթերի համար: Թռիչքները կսկսվեն դեկտեմբերի 2-ից՝ երեքշաբթի և շաբաթ օրերին… Թռիչքի տևողությունը 1 ժամ է: Երթուղին սպասարկում է Boeing 737-300 օդանավը` 150 ուղևոր տարողունակությամբ», – ...

Կարդալ ավելին »

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան 48 տոկոսով

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել  1 միլիոն 839 հազար 4 զբոսաշրջիկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի1 մլն 239 հազար 394-ի փոխարեն։Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ ներկայացնելով միջազգային զբոսաշրջության 2023 թվականի 9-ամսյա ցուցանիշները։Աղբյուրի տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է 48.4 տոկոսով։Ըստ աշխարհագրության՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով  առաջին տեղում ՌԴ-ից ժամանածներն են եղել, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մեկ զբոսաշրջիկը նախնական տվյալներով ծախսում է մոտ 1200 դոլար․ նախարար

Նախնական տվյալներով մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է ...

Կարդալ ավելին »

«Ուրալյան ավիաուղիները» մեկնարկում է Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթեր

Ռուսաստանյան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ծրագրում է նոյեմբերի 20-ից  Մոսկվայի «Դոմոդեդովո»-ից դեպի Երևան չվերթեր իրականացնել, երևում է  օդանավակայանի կայքում նշված չվացուցակից։ Տեղեկության համաձայն, «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաք են թռչելու ամեն օր։ Հայաստանը «Ուրալյան ավիաուղիների» համար  կդառնա ՌԴ սահմաններից դուրս  երրորդ երկիրը, ուր  կթռչեն ավիաընկերության ինքնաթիռները։

Կարդալ ավելին »

Գերմանական բյուջետային Eurowings-ը կկատարի Բեռլին-Երևան ուղիղ չվերթներ

2024 թվականին գերմանական Eurowings ավիաընկերությունը ուղիղ օդային հաղորդակցություն կբացի Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով: Այդ մասին ասված է Հայաստանում ԳԴՀ դեսպանության Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում: Աղբյուրի համաձայն, չվերթը կսկսի իրականացվել հաջորդ տարվա մայիսի վերջից: Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, դոկտոր Մարտին Պետցոլդը և եվրոպական և հայ մասնագետների ասոցիացիայի ներկայացուցիչը Բեռլինում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ են անցկացրել Eurowings-ի ...

Կարդալ ավելին »
ajax-loader