Travel

Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ

2024-ի մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: Ընթացիկ տարվա մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից: Մարտի ընդհանուր այցելությունների առյուծի բաժինը՝ 42%-ը հենց ռուսաստանցի այցելուներն են: Մարտի այցելությունների թվով երկրորդը Վրաստանն է՝ 14%, որին հաջորդում են այցելություններն Իրանից՝ 8%:

Կարդալ ավելին »

«Հայկական Ավիաուղիները» ստացել է Օդանավերի տեխնիկական սպասարկման սերտիֆիկատ

«Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերությունը։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ աետիֆիկատն ավիաընկերությանը հնարավորություն է տալիս իրականացնել ոչ միայն իր օդանավերի տեխնիկական սպասարկումը, այլ նաև այդ ծառայությունների մատուցումը՝ այլ ավիաընկերությունների համար։  Նաև նշվում է, որ «Հայկական Ավիաուղիներ»-ի Տեխնիկակական գծային կայանը, որը տեղակայված է «Զվարթնոց» օդանավակայանի ...

Կարդալ ավելին »

«Ֆլայ Արնա»-ի լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվել է

Ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ավիաընկերության լիցենզիան այս պահի դրությամբ կասեցված է, եթե ընկերությունը 6 ամսվա ընթացքում օդանավ չներգրավի, լիցենզիայի գործողությունը կդադարեցվի: Այդ մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը խորհրդարանում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին: «Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնա»-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև ...

Կարդալ ավելին »

Պոմպեյում հրաբխային մոխրի շերտի տակ թաղված քաղաքում հնագետները եզակի որմնանկար են հայտնաբերել

Պոմպեյը  չի դադարում զարմացնել զարմանալի գտածոներով: Հրաբխային մոխրի շերտի տակ թաղված քաղաքում հնագետները եզակի որմնանկար են հայտնաբերել, հայտնում է euronews.com-ը։ Պոմպեյում հայտնաբերված հիանալի որմնանկարում պատկերված են հին առասպելի հերոսներ Փրիքսուսը և Գելլան: Նշվում է՝ որմնանկարը հայտնաբերվել է Լեդայի տան հարևանությամբ գտնվող սենյակի պատին և  լավ վիճակում է:  Ըստ հունական դիցաբանության՝ երկվորյակներին՝ Փրիքսուսին և Գելլային, խորթ մայրը մեղադրում էր բերքի ձախողման մեջ և ցանկանում  ...

Կարդալ ավելին »

Բեռնափոխադրող «Հայվեյզ» ավիաընկերությունը օդանավ շահագործողի վկայական է ստացել

ՀԵՏՔ «Հայվեյզ» ավիաընկերությունը փետրվարի 27-ին օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել, ինչը նրան առեւտրային (կոմերցիոն) թռիչքներ իրականացնելու իրավունք է տալիս: Վկայականի գործողության ժամկետը 16 տարով է՝ մինչեւ 2040 թ.: «Հետքը» նախկինում գրել է, որ «Հայվեյզը» մտնելու է ավիաբեռնափոխադրումների շուկա: Նկատենք, որ ներկա պահին ՕՇՎ ունեցող մյուս 9 հայկական ավիաընկերությունները ուղեւորափոխադրողներ են: Առայժմ «Հայվեյզը» չունի IATA-ի եւ ICAO-ի կոդեր, առանց որոնց ...

Կարդալ ավելին »

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատված մասնակի փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ...

Կարդալ ավելին »

Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով

Wizz Air ավիաընկերությունը հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ – Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:Ավիատոմսերի գներին և ուղղություններին ծանոթանալու համար կարող եք այցելել wizzair.com կայք։

Կարդալ ավելին »

Ryanair-ի ավիատոմսերի գները կբարձրանան

Եվրոպայում ամառային ավիատոմսերի գները այս տարի կրկին կբարձրանան մինչև 10%-ով։ Այդ մասին հայտնել են «Ryanair» ընկերությունից։ Գնաճը կապված է Boeing-ի և Airbus-ի օդանավերի հետ կապված խնդիրների հետ։ Իռլանդական բյուջետային ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին ասել է, որ Ryanair-ը դեռևս ստիպված կլինի կրճատել իր ամառային չվացուցակները, որոնք պլանավորվել էին 57 Boeing Max 737-8200 ինքնաթիռների պատվերների հիման վրա։

Կարդալ ավելին »

Հուշագիր՝ Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում և Սյունիքում զբոսաշրջության զարգացման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Բնական լանդշաֆտների պահպանումը հանուն Հայաստանում տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում։ Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն` ծրագիրը իրականացնում է «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը՝ «Ռազմավարական զարգացման գործակալության» (SDA) հետ գործակցությամբ։ Կառույցների միջև հաստատված համագործակցությունը նպատակաուղղված է ...

Կարդալ ավելին »

Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լիոն- Երևան- Լիոն երթուղով

Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝  նաև չորեքշաբթի) օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Կարդալ ավելին »
ajax-loader