Պոմպեյում հրաբխային մոխրի շերտի տակ թաղված քաղաքում հնագետները եզակի որմնանկար են հայտնաբերել

Պոմպեյը  չի դադարում զարմացնել զարմանալի գտածոներով: Հրաբխային մոխրի շերտի տակ թաղված քաղաքում հնագետները եզակի որմնանկար են հայտնաբերել, հայտնում է euronews.com-ը։

Պոմպեյում հայտնաբերված հիանալի որմնանկարում պատկերված են հին առասպելի հերոսներ Փրիքսուսը և Գելլան: Նշվում է՝ որմնանկարը հայտնաբերվել է Լեդայի տան հարևանությամբ գտնվող սենյակի պատին և  լավ վիճակում է: 

Ըստ հունական դիցաբանության՝ երկվորյակներին՝ Փրիքսուսին և Գելլային, խորթ մայրը մեղադրում էր բերքի ձախողման մեջ և ցանկանում  զոհաբերել Փրիքսուսին։ Աստվածներն օգնում են եղբորն ու քրոջը փախչել տնից՝ նրանց ուղարկելով թռչող ոսկե գեղմից խոյ։

Թռիչքի ժամանակ աղջիկն ընկնում և խեղդում է նեղուցի ջրերում, որը հետագայում կոչվում է Գելլայի ծով: Այն այժմ հայտնի է Դարդանելի անունով։

ajax-loader