ՀՀ-ն մասնակցել է IFTM TOP RESA-2023 զբոսաշրջային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 3-5-ը Փարիզում Հայաստանը մասնակցել է IFTM TOP RESA-2023 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այդ մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:

Կոմիտեն 12 ոլորտի կազմակերպությունների հետ ներկայացրել է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն՝ ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուրպրոդուկտներին, այդ թվում՝ հայկական մշակույթին և համեղ ուտեստներին, որոնք ներկայացված էին տաղավարում:

Մասնակից երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

«Փարիզից և Լիոնից դեպի Երևան իրականացվող ուղիղ թռիչքների շնորհիվ ֆրանսիացիների համար Հայաստանը համարվում է ճամփորդության իդեալական ուղղություն»,- նշվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

ajax-loader