Քերոբյանը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթի հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Թիմոտի Մինտոյի հետ։ Քերոբյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր։

«Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը»,- գրել է Քերոբյանը։

ajax-loader