Tag Archives: ուղիղ չվերթ

Քերոբյանը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթի հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Թիմոտի Մինտոյի հետ։ Քերոբյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր։ «Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը»,- գրել է Քերոբյանը։

Կարդալ ավելին »

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները

Այսօր՝ մայիսի 24-ին, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունեցին «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները: Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:

Կարդալ ավելին »
ajax-loader