Wizz Air-ի՝ դեպի Հայաստան ոչ բոլոր չվերթերն են չեղարկված. ավիաընկերությանը չի պարզաբանում

Այս պահին Եվրոպայից Հայաստան Wizz Air ավիաընկերության ոչ բոլոր չվերթներն են չեղարկված: Այդ մասին հայտնել է «Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ հավելելով, որ ավիաընկերությունից պարզաբանում չունեն:   

«Նշված ավիաընկերության կողմից երեկ ունեցել ենք Դորտմունդ-Երևան թռիչքի չեղարկում, այսօր՝ Լառնակա-Երևան: Ցանկացած չվերթի կարգավիճակի մասին տեղեկությունը մեր կայքում 24/7 ռեժիմով թարմացվում է։ Ունենք և՛ չեղարկումներ, և՛ուշացումներ»,- ասել է նա։  

Խոսելով չեղարկումների պատճառների մասին՝ Մողրովյանը նշել է, որ Wizz Air ավիաընկերությունից պարզաբանում չեն ստացել:

ajax-loader