In Slider

ՀՆԱ-ն 2023-ին աճել է 8.7 %-ով․ որ ոլորտներն են առաջատարը

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2023 թ-ին աճել է 8.7 %-ով՝ կազմելով 9․5 տրլն դրամ, որը ներկա փոխարժեքով համարժեք է 23․5 մլրդ դոլարի։ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների համաձայն՝ տնտեսության աճին 6.7 %-ային կետով նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը, 1.07 %-ային կետով՝ շինարարության ոլորտը, արդյունաբերությունը՝ 0․32 %-ային կետով, գյուղատնտեսությունը՝ ընդամենը 0․02 %-ային կետով։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն անցյալ տարի կազմել ...

Կարդալ ավելին »

Գազի համաշխարհային արդյունահանումը կաճի գրեթե 3%-ով

Գազի համաշխարհային արդյունահանումը 2024-ին նախորդ տարվա համեմատ կարող է աճել 2.8%-ով՝ հասնելով 4.162 տրիլիոն խորանարդ մետրի։ Աճի զգալի մասը տեղի կունենա ԱՊՀ երկրներում։ Այս մասին ասվում է Գազ արտահանող երկրների համաժողովի զեկույցում։ Մասնավորապես, Հյուսիսային Ամերիկայում արտադրությունը կարող է աճել 2%-ով՝ մինչև 1.305 տրիլիոն խորանարդ մետր, Մերձավոր Արևեքում՝ 3.3%-ով` մինչև 732 միլիարդ խորանարդ մետր։Միաժամանակ ԱՊՀ երկրներում 2024 թվականին աճը կարող է ...

Կարդալ ավելին »

Նախատեսվում է ԵԱՏՄ առևտրային տներ հիմնել Իրանում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւն անհրաժեշտ է համարում «մշակել Իրանում եւ այլ հեռանկարային գործընկեր երկրների շուկաներում ԵԱՏՄ առեւտրային տներ ստեղծելու նախաձեռնությունը»։ Նախարարը հիշեցրել է, որ 2023 թվականի վերջին Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման արդյունքում այս երկրի շուկա մուտք գործելու բացառիկ պայմաններ են ստեղծվել։ «Ժամանակավոր պայմանագրի գործողության ընթացքում մենք արդեն իսկ կրկնապատկել էինք առեւտուրը։ Ակնկալում ենք, որ մշտական ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ի հետ առևտուրն աճել է մոտ 43 տոկոսով. ինչ ենք արտահանել և ներմուծել

 Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 615 մլն 977.2 հազար դոլար: Թեև Հայաստանի առևտրային ամենամեծ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն անգամներով աճել են Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները: Ընդ որում, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ առավել աշխույժ է եղել արտահանումը: Արտահանվող ապրանքների կառուցվածքում փոփոխություններ են եղել: «Արմենպրես»-ի հետ ...

Կարդալ ավելին »

Սուրիկ Խաչատրյանը կարող է զրկվել Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից

ՀԵՏՔ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին 100 %-ով պատկանող «Գեղի գօլդ» ՍՊԸ-ն կարող է զրկվել Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից։ 2016թ․ հուլիսի 22-ին ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Գեղի գօլդ» ՍՊԸ-ին 29,4 տարի ժամկետով ժամանակավոր տիրապետման ու օգտագործման էր հանձնվել Ոսկեձորի հանքավայրը, որտեղից պետք է 18032 կգ ոսկի, 219,453 տ արծաթ, 16170 տ պղինձ, 78627 տ ցինկ արդյունահանվեր՝ առաջին գոտուց, ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրության արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները․ աշխատաժողով

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը, անդամ հանդիսացող երկու բարձրագույն կրթօջախների՝ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) առաջարկով կանցկացնի աշխատաժողով։ Աշխատաժողովի թեման կրիտիկական մետաղներ են, մասնավորապես, ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը եւ կորզման հիմնախնդիրները։ Նախատեսվում են թեմային վերաբերող զեկույցներ, ինչպես նաեւ քննարկումներ եւ առաջարկի ձեւավորում։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 29-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ...

Կարդալ ավելին »

Երկրաբանի մասնագիտությունը՝ Ժամանակակից աշխարհում․ Հայկ Ալոյանը ԵՊՀ-ում ներկայացրել է ոլորտի զարգացումները

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հյուրընկալվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանն ու ընկերության ներկայացուցիչները, գրում է ysu.am-ը։ Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման շրջանակում Հայկ Ալոյանը ««Երկրաբանություն» մասնագիտության զարգացման միտումները և արդի հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն կարդաց: Նա հանգամանորեն անդրադարձավ ժամանակակից աշխարհում երկրաբանի մասնագիտության առանձնահատկություններին և զարգացման միտումներին, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առկա հնարավորություններին, ներկայացրեց Հայաստանում երկրաբանության զարգացման խոչընդոտները ...

Կարդալ ավելին »

Եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալը ավելացել է մոտ 681 անգամ

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊԿ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալների զգալի աճին։ ԱԺ պատգամավորը հրապարակել է ըստ տարիների վիճակագրական տվյալների սանդղակ և, մասնավորապես, գրել․ «Եկամտային հարկից հիփոթեկային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալը 2024թ․ հունվարին 2018թ․ հունվարի համեմատ ավելացել է մոտ 681 անգամ՝ 21,2 մլն դրամից դառնալով ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 3,7 %-ով

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արդյունաբերական արտադրության ծավալը 2023 թվականի արդյունքներով 2022 թվականի համեմատությամբ աճել է 3,7 %-ով։ Այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի հաղորդագրությունում։ «2023 թվականի հունվար-դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրության ծավալը 2022 թվականի հունվար-դեկտեմբերի մակարդակի նկատմամբ կազմել է 103,7 %: Արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել Բելառուսում՝ 7,7 %, Ղազախստանում՝ 4,3 %, Հայաստանում` 4,1 %, Ռուսաստանում՝ 3,5 ...

Կարդալ ավելին »
ajax-loader