Գազի համաշխարհային արդյունահանումը կաճի գրեթե 3%-ով

Գազի համաշխարհային արդյունահանումը 2024-ին նախորդ տարվա համեմատ կարող է աճել 2.8%-ով՝ հասնելով 4.162 տրիլիոն խորանարդ մետրի։ Աճի զգալի մասը տեղի կունենա ԱՊՀ երկրներում։ Այս մասին ասվում է Գազ արտահանող երկրների համաժողովի զեկույցում։

Մասնավորապես, Հյուսիսային Ամերիկայում արտադրությունը կարող է աճել 2%-ով՝ մինչև 1.305 տրիլիոն խորանարդ մետր, Մերձավոր Արևեքում՝ 3.3%-ով` մինչև 732 միլիարդ խորանարդ մետր։
Միաժամանակ ԱՊՀ երկրներում 2024 թվականին աճը կարող է գերազանցել 4%-ը՝ մինչև 817 միլիարդ խորանարդ մետր, որն ավելի բարձր է, քան նախորդ երկու տարին, սակայն ցածր է 2021 թվականի մակարդակից։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գազի արդյունահանումը կարող է աճել 2%-ով, Աֆրիկայում՝ 4.8%-ով, Լատինական Ամերիկայում՝ 0.6%-ով։ Եվրոպայում նույնպես հնարավոր է 2.8%-ի աճ՝ մինչև 220 միլիարդ խորանարդ մետր։

ajax-loader