ՀՆԱ-ն 2023-ին աճել է 8.7 %-ով․ որ ոլորտներն են առաջատարը

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2023 թ-ին աճել է 8.7 %-ով՝ կազմելով 9․5 տրլն դրամ, որը ներկա փոխարժեքով համարժեք է 23․5 մլրդ դոլարի։

Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների համաձայն՝ տնտեսության աճին 6.7 %-ային կետով նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը, 1.07 %-ային կետով՝ շինարարության ոլորտը, արդյունաբերությունը՝ 0․32 %-ային կետով, գյուղատնտեսությունը՝ ընդամենը 0․02 %-ային կետով։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն անցյալ տարի կազմել է 8 168 դոլար։ Այս ցուցանիշի աճը 1 տարում 24 % է․ 2022 թ․-ին 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն 6 569 դոլար էր։

ajax-loader