Եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալը ավելացել է մոտ 681 անգամ

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊԿ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալների զգալի աճին։

ԱԺ պատգամավորը հրապարակել է ըստ տարիների վիճակագրական տվյալների սանդղակ և, մասնավորապես, գրել․

«Եկամտային հարկից հիփոթեկային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալը 2024թ․ հունվարին 2018թ․ հունվարի համեմատ ավելացել է մոտ 681 անգամ՝ 21,2 մլն դրամից դառնալով 14 մլրդ 434,9 մլն դրամ»։

ajax-loader