Չինաստանը 2023 թվականին 4,91 միլիոն ավտոմեքենա է մատակարարել այլ երկրներ, ինչը նրան թույլ է տվել առաջին անգամ դառնալ խոշորագույն արտահանողն աշխարհում: Այդ մասին հայտնել է ՉԺՀ արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը գերատեսչության՝ տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ «Ավտոմեքենաների արտահանումը հասել է 4,91 միլիոն միավորի, դա 57,9 %-ով ավելի է, քան նախանցյալ տարի: Չինաստանն առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում», ...
Կարդալ ավելին »In Slider
11,21 մլրդ դոլար․ ՀՀ արտաքին պարտքը նվազել է, ներքինը՝ աճել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,510,904 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 324,239.2 մլն դրամով կամ 7,74%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 1.17%-ով կամ 29,718.3 մլն դրամով և կազմել 2,566,426 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,352,495 մլն դրամ (+1.41%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 213,931 մլն դրամ (-1.40%): Ինչ կայանում է ներքին պարտքին, ...
Կարդալ ավելին »9 հայկական ընկերություններ «Armenia» միասնական տաղավարով մասնակցում են Convergence India 2024-ին
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում հունվարի 17-ին մեկնարկել է երկրի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումը՝ «Քոնվերջենս Ինդիա 2024» («Convergence India 2024») ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Նախարարության նախաձեռնությամբ ցուցահանդեսին «Հայաստան» միասնական տաղավարով մասնակցում է 9 հայկական ոլորտային ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը, լուծումներն ու ձեռքբերումները տեխնոլոգիական, բժշկական, արհեստական բանականության, սարքաշինության և այլ ուղղություններով։
Կարդալ ավելին »Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12.5%-ը նվիրաբերել է կառավարությանը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5% բաժնետոմսերը․ 2023-ին կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը: Այդ մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նկատելով՝ ծրագրի արդյունավետ իրագործման համար Լիդիան ընկերությունը պարտավորվել է ապահովել ...
Կարդալ ավելին »«Թեղուտ»-ում մեկնարկել է ինժեներա-տեխնիկական աշխատակիցների թեստավորումը
Համաձայն «Թեղուտ» ՓԲԸ ռազմավարության և կադրային քաղաքականության` աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ձեռքբերման և կատարելագործման նպատակով պարբերաբար իրականացվում են տարաբնույթ ստուգումներ և դասըթնացներ։ Այդ մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքան էջում։ «Մեկնարկել է աշխատանքի պահպանության վերաբերյալ ինժեներա-տեխնիկական աշխատակիցների գիտելիքների թեստավորման փուլը»,- հայտնում է «Թեղուտը»:
Կարդալ ավելին »«Պետրոս Ալոյան» հիմնադրամը ուսանողական մրցույթ է հայտարարել
«Պետրոս Ալոյան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Երկրաբանություն» մասնագիտության առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է խրախուսել ուսանողներին, խթանել երկրաբանության զարգացումը և վերականգնել մասնագիտության երբեմնի հեղինակությունը:
Կարդալ ավելին »Ցեմենտի արտադրությունն աճել է 1522%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,052.1 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 15.2%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 26.5%-ով և կազմել 117,645.8 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 23.3%-ով և կազմել 2,334,730.4 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 5.8%-ով և կազմել 33,139.9 տոննա։ Կրի արտադրությունն ...
Կարդալ ավելին »Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 8,4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 263,417,5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 8.4%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 19.7%-ով և կազմել 7,378.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.8%-ով և կազմել 21,743,7 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 15.7%-ով և ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն 2023-ին ավելի քան 5 մլրդ դրամ է ուղղել սոցիալական զարգացման ծրագրերին
2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եւ «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Ներդրումների ուղղությունները ներկայացված են ստորեւ. Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան եւ Քաջարան համայնքներ, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին եւ hամահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում՝ • Սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր Կապան ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ում գիտական աստիճանների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը: Օրենսդիրն 95 կողմ ձայնով ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Ըստ նախագծի՝ համաձայնագրի նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները: Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ