11,21 մլրդ դոլար․ ՀՀ արտաքին պարտքը նվազել է, ներքինը՝ աճել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,510,904 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 324,239.2 մլն դրամով կամ 7,74%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 1.17%-ով կամ 29,718.3 մլն դրամով և կազմել 2,566,426 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,352,495 մլն դրամ (+1.41%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 213,931 մլն դրամ (-1.40%):

Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա այն աճել է 17.85%-ով կամ 294,520.9 մլն դրամով և կազմել 1,944,478.6 մլն դրամ, որից Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական  պարտատոմսեր՝ 1,729,068.9 մլն դրամ (+19.06%), Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 210,111 (+11.45%) և ներքին երաշխիքներ՝ 5,298.6 մլն դրամ (-42.19%):

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2023թ.-ի նոյեմբերի 30-ի 402.50 դրամ և 2022թ.-ի դեկտեմբերի 31-ի 393.57 դրամ փոխարժեքները, ապա կստանանք հետևյալ պատկերը։

2023թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,207.22 մլն դոլար: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 569.55 մլն դոլարով կամ 5.3%-ով։

Արտաքին պարտքը նվազել է 1.07%-ով և կազմել 6,376.2 մլն դոլար, իսկ ներքին պարտքն աճել է 15.23%-ով և կազմել 4,831.00 մլն դոլար։

ajax-loader