Ցեմենտի արտադրությունն աճել է 1522%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,052.1 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 15.2%-ով։

Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 26.5%-ով և կազմել 117,645.8 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 23.3%-ով և կազմել 2,334,730.4 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 5.8%-ով և կազմել 33,139.9 տոննա։ Կրի արտադրությունն աճել է 18.7%-ով և կազմել 36,153.3 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 41.8%-ով և կազմել 5,014.0 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 43.3%-ով և կազմել 71,434.1 տոննա։

Ucom – տան ամենաարագ ինտերնետը՝ սկսած 6,500 դրամից:

ajax-loader