ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ում գիտական աստիճանների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը: Օրենսդիրն 95 կողմ ձայնով ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին:

Ըստ նախագծի՝ համաձայնագրի նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները:

Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ ԵԱՏՄ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով:

ajax-loader