Tag Archives: փաստաթղթեր

Հայաստանը և Ղազախստանը գործակցության փաստաթղթեր են ստորագրել

Հայաստանը և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ղազախստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը և քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագիրը ստորագրել են ...

Կարդալ ավելին »

Նոտարների համար էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության նոր, համալրված հարթակ կստեղծվի

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում հաստատեց Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը: Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացումը, դրանով պայմանավորված՝տարատեսակ գործընթացներում մարդկային գործոնի նվազեցումը, ինչպես նաև թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ այսօր առաջնահերթ է դարձել ՀՀ կառավարության որոշման մշակումը, որով հստակ կսահմանվեն անշարժ ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով կգնի դրամանիշեր և ֆինանսական փաստաթղթեր

ՀՀ կենտրոնական բանկն (ԿԲ) իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) եւ ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում: ԿԲ-ից հայտնել են, որ կգնեն միայն այն դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն եւ անհրաժեշտ են ԿԲ-ի դրամագիտական հավաքածուն համալրելու համար: Դրամանիշերի եւ ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ...

Կարդալ ավելին »

Ներմուծելիս մաքսայինը չի թույլատրի ապրանքի բացթողումը, եթե փաստաթղթեր չլինեն

ԵՏՀ Խորհրդի 2021 թ․ նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մասին» թիվ 130 որոշմամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման կարգը, թվարկված են բոլոր այն դեպքերը, որոնց համար մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն կամ չներկայացվեն ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ում գիտական աստիճանների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը: Օրենսդիրն 95 կողմ ձայնով ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Ըստ նախագծի՝ համաձայնագրի նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները: Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է առանց փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։  Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ  դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։ Այսպես` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից հիմնադրվել է ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է դուրս գրել միայն նոր համակարգով․ ՊԵԿ

2023 թ․հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ համակարգ հնարավոր է մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր եւ գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլեւս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու ...

Կարդալ ավելին »

Կաշառքով, փաստաթղթերի կեղծմամբ Covid-19-ի դեմ հավաստագիր ստանալու հիմքեր են ստեղծվել․ նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է կաշառքի դիմաց 10 և ավել օր ՀՀ-ում չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիներին «covid-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու դեպքի նախաքննությունը։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման բաժնի մասնագետը, ՀՀ առողջապահության նախարարի և նշված ընկերության տնօրենի հրամանների համաձայն, ...

Կարդալ ավելին »

Մայիսի 22-ից Կադաստրի կոմիտեն փաստաթղթերի մուտքագրումը կիրականացնի բացառապես էլեկտրոնային եղանակով

Սույն թվականի մայիսի 22-ից ուժի մեջ է մտնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքը: Մայիսի 22-ից սկսած տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմումները ներկայացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ֆիզիկական անձանց կողմից Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում ընդունվելու են միայն այն դիմումի տեսակները, ...

Կարդալ ավելին »
ajax-loader