Tag Archives: համաձայնագիր

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել: Այդ մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:  «Ամբողջական համաձայնագրի գործարկման շրջանակում կողմերն արդեն սկսել են կազմակերպել առաջին համատեղ կոմիտեի նիստը, որը նախատեսված է 2025 թվականի երկրորդ կիսամյակում։ Այդ նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման կոնկրետ հարցերը», -նշել է ...

Կարդալ ավելին »

Ստորագրվել է Երևան-Լիոնի մետրոպոլիա եռամյա գործակցության համաձայնագիր

Այս օրերին Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Ֆրանսիական կողմից փաստաթուղթը ստորագրել են Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Եռամյա գործակցության օրակարգում փորձի փոխանակման և համատեղ նախագծեր իրագործելու հնարավորություններն են, որոնք նպատակ ունեն զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգերն ու բարելավել հանրային ծառայությունների մատուցումը: Կարևորելով համագործակցության ...

Կարդալ ավելին »

Հույս ունենք՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ: Հարց – Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Եվրոպան ավելին է, քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ՝ Հայաստանը, բայց կան նաև երկրներ, ...

Կարդալ ավելին »

Աբխազիայի խորհրդարանը չի վավերացրել ՌԴ-ի հետ ներդրումային համաձայնագիրը

Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները չեն վավերացրել ՌԴ-ի հետ ներդրումային համաձայնագիրը հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց գործունեության մասին, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ Համաձայնագրի վավերացմանը դեմ է եղել 22 պատգամավոր, երկուսը՝ ձեռնպահ։ Ավելի վաղ արտահերթ նիստի անցկացման եւ համաձայնագրի վավերացման դեմ քվեարկելու պահանջով հանդես էին եկել մի շարք ընդդիմադիր կազմակերպություններ։

Կարդալ ավելին »

ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի և ներդրումների համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը վավերացնում է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների հիմնման, գործունեության ու իրականացման վերաբերյալ 2023 թ. հունիսին կնքված միջկառավարական համաձայնագիրը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»  գործակալությունից: Համաձայնագիրը կնքվել է 2023 թ. հունիսի 8-ին Սոչի քաղաքում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից։ Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2024 թ. մայիսի 28-ին և Դաշնային խորհրդի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում գործակցության ընդլայնման համաձայնագիր

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Այս մասին հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման համաձայնագիրը

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ անդամ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալներ փոխանակելիս փոխգործակցության համաձայնագիրը։ 2023 թվականի հունիսին Սոչիում ստորագրված փաստաթուղթը մայիսի 6-ին հրապարակվել է իրավական ակտերի հարթակում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Համաձայնագիրը նախատեսում է ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման լիազոր մարմինների փոխգործակցության կազմակերպում, ԱՊՀ պետությունների տարածքում ռադիացիոն իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրում և ստացում, համաձայնագրի մասնակիցների տարածքում, այդ թվում՝ երրորդ ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովը 15 մլն եվրո կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է ևս 15 մլն եվրոյի համաձայնագիր

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրահանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրումը, որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԱՄԷ-ն կստորագրեն առևտրի և ներդրումների համաձայնագիր

Անցյալ տարի զարգացման կտրուկ լիցք ստացած Հայաստան-ԱՄԷ տնտեսական հարաբերություններն առաջիկայում կարող են նոր երանգ ստանալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը թարմ շունչ հաղորդելու ունակ առավել հեռանկարային ուղղությունները։ Նշվում է, որ հրապուրիչ է հատկապես զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության բնագավառներում համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Այդ ոլորտներում համագործակցությունը խոստանում է ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ում գիտական աստիճանների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը: Օրենսդիրն 95 կողմ ձայնով ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Ըստ նախագծի՝ համաձայնագրի նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները: Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ...

Կարդալ ավելին »
ajax-loader