ԶՊՄԿ-ն 2023-ին ավելի քան 5 մլրդ դրամ է ուղղել սոցիալական զարգացման ծրագրերին

2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եւ «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։

Ներդրումների ուղղությունները ներկայացված են ստորեւ.

Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան եւ Քաջարան համայնքներ, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին եւ hամահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում՝

•    Սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր Կապան եւ Քաջարան համայնքներում  

•    Սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք ներառում են անհատներին կամ ընտանիքներին ցուցաբերած օգնությունը, հոգալու իրենց սոցիալական կարիքները

•    Առողջապահական ներդրումներ, որոնք կատարվել են տեղի բուժհաստատություններին, ինչպես նաեւ անհատական աջակցության տեսքով

•    Աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր, հաշմանդամություն, ծերերի խնամք եւ այլն։ Հարկ է նշել, որ միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն: Այս սեկտորին հատկացված ռեսուրսների 56%-ը ուղղվել է ԶՊՄԿ-ի հետ համաձայնեցված կամ համատեղ ծրագրերի իրականացմանը, իսկ 44%-ը՝ հիմնադրամների ֆինանսական աջակցությանը, որի միջոցով նրանք շարունակում են իրենց գործունեությունը:

Կրթական ոլորտում ներդրված գումարը ներառում է Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ մասնագիտությունների գծով ԶՊՄԿ-ի աշխատակիցների ընտանիքի անդամ հանդիսացող 1112 ուսանողների ուսման վարձավճարները։  Ընդ որում, ԶՊՄԿ-ն հետեւում է ուսանողների ուսման առաջընթացին եւ գնահատականներից կախված, կատարում վճարների մի մասը, ուսանողներին պարտավորեցնելով հետեւել ուսման առաջընթացին։

Ներդրումները ներառում են նաեւ մի շարք այլ բնագավառներ․ օրինակ, «ԶՊՄԿ» ՓԲ-ն հոգացել է Սյունիքի օդանավակայանի (566,765.828 ՀՀ դրամ), արհմիության (105,298.500 ՀՀ դրամ) եւ այլ ծախսեր։

2023 թվականի սոցիալական ներդրումները` ըստ աշխարհագրության։

•    Սյունիքի մարզ (Քաջարան, Կապան համայնքներ եւ այլ մարզային ծրագրեր)- ավելի քան՝ 4 մլրդ ՀՀ դրամ

•    Հանրապետական տարբեր ծրագրեր- ավելի քան՝ 1,2 մլրդ ՀՀ դրամ

ajax-loader