Հայաստանի Հանրապետության ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: «Տեղեկություն էր ստացվել, որ ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, վարչության ոլորտային թիվ 7 բաժնի օպերատիվ աշխատակիցները, տվյալ ինստագրամյան էջում նամակագրության, այնուհետև հեռախոսազանգի միջոցով ...
Կարդալ ավելին »Tag Archives: սոցիալական
Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է վերցրել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից քաղաքացիներից կաշառք ստանալու հերթական դեպքերի առթիվ քննված բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պաշտոնյայի կողմից շուրջ 4 տասնյակ այլ քաղաքացիներից կաշառք ստանալու վերաբերյալ առանձնացված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական աջակցությունը կազմել է մոտ 39 մլրդ դրամ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հարցերը 2023 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության դժվարին մարտահրավերներից են։ Այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետական բյուջեի կարևոր հարցերից մեկը։ Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ ...
Կարդալ ավելին »Հայաստանը` ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Նյու Յորքում` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում, Հայաստանն ընտրվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ՝ 2025-2027 թթ․ ժամանակահատվածի համար։ Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին խորհրդի ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Բոսնիա և Հերցոգովինայի ու Ադրբեջանի թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 148 ձայն, ընտրվեց խորհրդի անդամ։ ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն 2023-ին ավելի քան 5 մլրդ դրամ է ուղղել սոցիալական զարգացման ծրագրերին
2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եւ «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Ներդրումների ուղղությունները ներկայացված են ստորեւ. Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան եւ Քաջարան համայնքներ, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին եւ hամահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում՝ • Սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր Կապան ...
Կարդալ ավելին »Սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն կտրամադրվի ևս 3 տարի
Կառավարությունն որոշել է եւս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրելու ժամկետը: Համաձայն գործող օրենքի, ժամկետն ավարտվում է 2024 թ. հունվարի 1-ին։ Առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաեւ օգտվել այլ փոխհատուցման ծրագրերից։ Ներկայում աջակցություն է ...
Կարդալ ավելին »Ճապոնիան պատրաստակամ է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Ինչպես տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, ինչպես նաև վերջիններիս սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»՝ map.socservice.am: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» նպատակն է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելը ու դրանց հետագա կիրառումը պլանավորելը: Այս հարթակում կազմակերպությունները ...
Կարդալ ավելին »ԱՄՆ ՄԶԳ-ի նոր ծրագրով սոցիալական պաշտպանության ոլորտում կիրականացվեն մի շարք նախագծեր
Երևանում մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը՝ միտված սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող հարցերին: 20 միլիոն դոլար արժողությամբ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» հնգամյա ծրագիրն իրականացվում է «Դիմոքրասի Ինթերնեյշնլի» կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ գործընկերների հետ անմիջական համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականությունը մատնանշելու համար միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ...
Կարդալ ավելին »